Թբիլիսին ևս թումանյանական է… Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք է անցկացվելու Թբիլիսիի իր տանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Թբիլիսին ևս թումանյանական է… Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակին նվիրված միջոցառումների շարք է անցկացվելու Թբիլիսիի իր տանը

23:45 20.02.2019

Տարին հոբելյանական է երկու հայ հանճարների ՝ Թումանյանի և Կոմիտասի համար: Միջոցառումներ կանցկացվեն ամբողջ տարին ոչ միայն Հայաստանում, այլև Թբիլիսիում: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկից առաջ ՝  նախօրեին եղել է Թբիլիսիի այն տանը, որտեղ ապրել է մեծ բանաստեղծը:

Հայաշատ Սոլոլակ թաղամասում գտնվող բանաստեղծի տունը, որպես գիտամշակութային կենտրոն 2 տարի առաջ է վերանորոգվել, կահավորվել: Թումանյանի Թբիլիսիի տուն-գիտամշակութային կենտրոն այցելությունը կազմակերպել էր  Շիրակի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Վարդան Մելքոնյանը։

Ամենաշատ հայաբնակ թաղամասերը Թբլիլիսիում են. կողք կողքի, զուհագեռ փողոցներով հայկական ճարտարապետությանը բնորոշ շենք–շինություններ են: Հավլաբար, Սոլոլակ ու էլի մի քանի թաղամասերում այսօր էլ հայատառ գրառումներով շատ գրություններ կան, որոնք  վկայում են այն մասին, որ հայ դասական գրականության մեծերն են ապրել այստեղ:

Դավիթաշվիլիի 18 շենքի մուտքն արդեն հուշում  է, որ 1909 թվականից այս տանն ապրել է հայոց բանաստեղծ  Հովհաննես Թումանյանը: Այս տան ամբողջ  գույքը,  սպասքն ու գրապահարանները դասավորված են այնպես, ինչպես բանաստեղծի ապրած տարիներին էր, միայն թե  բնօրինակ իրերը չեն: 1949 թվականին Թումանյանին պատկանող անձնական գույքն ընտանիքը տեղափոխում է Երևանի թանգարան՝ թողնելով այստեղ միայն երկու իր:

Թումանյանի անձնական  իրերը  չեն, բայց նմանօրինակն են,  նույն տեսքով գրապահարանները, իհարկե ոչ 12-ը, որն ունեցել է բանաստեղծը:  Գրականագետների հատորյակներն են դասավորված ՝ նույն հաջորդականությամբ, ինչպես Թումանյանն է դասավորել:
Իսկ աշխատասենյակում  պահպանվում  է նաև  բանաստեղծի ամենահին նոթատետրը, որտեղ հայտնիները կիսվել են իրենց կարծիքներով, հիմա այդ նոթատետրում նաև գրառումներ են անում այցելուները: Կենտրոնի տնօրենը մեզ ուղեկցում է տան այն հատվածը, որտեղ ամենաշատն էր սիրում լինել Թումանյանը երեկոյան ժամերին: Դա պատշգամբն է, որտեղ ամենաբուռն քննարկումներն են անցել հայ մտավորականների հետ: Մեր նկարահանումներն էլ համընկան Ամենայն հայոց բանաստեղծի երեկոյան հավաքների ժամերին:
Նույն թաղամասի շենքերից մեկի վերջին հարկում են հավաքվել հայ դասական գրականության մեծ անունները, որտեղ 1899 թվականին Հովհաննես Թումանյանը հիմնում է «Վերնատուն» գրական ակումբը: Հայ գրականագետների հավաքատեղին է եղել, որտեղ գրողների անտիպ երկերի քննարկումներ են կազմակերպվել:
Իսկ դրանից հետո քննարկումները տեղափոխվել են Թումանյանի տուն: Մեծն բանաստեղծի անունն այստեղ է բերում տարբեր սերունդների ու ազգերի այցելուների: Իսկ աշխարհասփյուռ  հայերի համար սրբատեղի է հայ մեծ գրողների պանթեոնը, որտեղ ամփոփված են հայ  մեծ  մտավորականների աճյունները:
Այսօրվանից  Հովհաննես  Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկն արդեն տրված է, ամբողջ տարին կլինի ոչ միայն թումանյանական: Հայաստանում և Թբիլիսիում երկու մեծերի ՝ Թումանյանի և Կոմիտասի հոբելյաններն են նշելու։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

BACK_TO_TOP