2018թ. վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8 մլրդ դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

2018թ. վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8 մլրդ դրամի վնաս

18:25 20.02.2019

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման ընդհանուր վիճակը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.869.951.060 ՀՀ դրամ: Նշված գործերից 19.788.780.504 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 19.059.578.008 դրամը՝ ՀՀ պետական  եկամուտների կոմիտեի  քննչական վարչության, 11.893.702.087 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 34.127.890.461 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ: Վերջինի մեջ ներառված է նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.553.817.000 ՀՀ դրամ վնաս հասցնելու փաստով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված վնասը:

Բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. ընթացքում վերականգնվել է 27.775.221.334 ՀՀ դրամը, իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Նշված գործերից 16.364.401.693 դրամը վերականգնվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 8.544.256.013 դրամը՝ ՀՀ պետական  եկամուտների կոմիտեի  քննչական վարչության, 1.689.254.799 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 1.177.308.829 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:

Բացի դրանից՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում, բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից՝ պետական բյուջե է վճարվել շուրջ 2.644.052.550 ՀՀ դրամի տույժ-տուգանք:

Քրեական բազմաթիվ գործերով նախաքննությունն ավարտված չէ: Դրանց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

SHANTNEWS

20:00 02.08.2025

SHANTNEWS

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

19:48 02.08.2025

Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատար

Օմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

19:36 02.08.2025

«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի Իտալիայում

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

19:29 02.08.2025

Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-ի

Գազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

BACK_TO_TOP