22:43 20.02.2019
Այսօր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներին իրենց գնահատանքը հայտնեցին ԱՄՆ դեսպանությունը, Եվրամիության պատվիրակությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակը և Շվեդիայի դեսպանությունը: Նույն միջոցառման ընթացքում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները հայկական ՀԿ-ներից մեկին հանձնեցին հավասար հնարավորությունների ֆրանս-գերմանական համատեղ մրցանակը: Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2012 թ.-ից սկսած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության միջոցով ամեն տարի նշանավորվում են մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների առաջատար ներկայացուցիչների և պետական գործիչների ունեցած նշանակալի ներդրումները: Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ Հայաստանից, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«2018թ. ժողովրդավար աշխարհը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական խաղաղ փոփոխությունը: Վստահ ենք, որ ազատության, հավասարության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հիմնարար արժեքների վրա հիմնված այս ուղղությանն անշրջելի կլինի: Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին՝ ժամանակակից, բաց և դիմակայուն հասարակություն կառուցելու կարևոր այս ճանապարհին», – նկատեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. դեսպան Պյոտր Ա. Սվիտալսկին:
«Մարդու իրավունքները տեղի և ժամանակի մեջ սահմաններ չեն ճանաչում։ Անցյալ տարի Հայաստանում մենք ականատես եղանք իրավունքների և ազատությունների համար մի հոյակապ և հավաքական շարժման, որն ամբողջ աշխարհում հնչեղություն ստացավ, և որի կիզակետում կանայք և երիտասարդներ էին։ Մենք պետք է աշխատենք, որ այս ալիքը չմարի, այլ հակառակը՝ էլ ավելի տարածվի Հայաստանում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն մարդկայնության և համընդհանուր արժեքների հարց է, այլև խաղաղության, աներերության և կայուն զարգացման հասնելու բանալին, որտեղ բոլորն իրենց դերն ունեն», – նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն ասաց. «Մեր մրցանակակիրները պայքարում են հանուն սոցիալական արդարության բոլորի համար՝ անկախ մեծամասնություն կամ փոքրամասնություն լինելու հանգամանքից: Սա շատ կարևոր է, քանի որ բազմազանությունն ու ներառումը՝ կառավարման, բիզնեսի, կրթական ոլորտներում, շահեկան է բոլորի համար… ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել իր գործընկերների հետ՝ առաջ մղելու այն համընդհանուր ճշմարտությունը, որ արդարությունը բոլորի համար է, որ բոլորն ունեն կրթության ու զբաղվածության իրավունք և որ բոլորը ծնվում են հավասար»:
Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն ասաց․ «Այսօր մենք տոնում ենք Հայաստանում մարդու իրավունքների խթանման ոլորտում ձեռք բերված նվաճումները։ Այս տարի հանձնաժողովը մրցանակակիրների մեծ ընտրություն ուներ, քանի որ բազմաթիվ են նրանք, ովքեր անցյալ՝ Հայաստանի համար նշանակալի տարում ոտքի կանգնեցին հանուն մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական արժեքների։ Ես ողջունում եմ ձեզ բոլորիդ»։
«Կա մի բան, որը հատուկ է բոլոր մարդկանց. մարդիկ տարբեր են: Այդ տարբերությունները կարող են լինել ֆիզիկական, մտավոր, զգացմունքային, սեռական և այլն: Եվ հենց այդ տարբերություններն են դարձնում մեզ առանձնահատուկ՝ ընդգծելով մեր անհատականությունը», – նշեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տկն. Նատալյա Վուտովան:
«2018 թ. Հայաստանը հզոր ուղերձ հղեց ամբողջ աշխարհում քաղաքացիական հասարակության խմբերին և ակտիվիստներին: Դուք ցույց տվեցիք իրենց համոզմունքների համար պայքարող մարդկանց, որ ծանր աշխատանքը կարող է մի օր իրական քաղաքական փոփոխությունների հանգեցնել», – ասաց Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Մարտին Ֆրեդրիկսոն:
Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Ժոնաթան Լաքոտն ասաց. «Ուրախ եմ, որ «Հայկական ճամբարը» հավասար հնարավորությունների համար ֆրանս-գերմանական մրցանակի դափնեկիրն է, քանզի այն էական ներդրում ունի հաշմանդամների իրավունքների և հիմնարար ազատությունների հավասար ու լիարժեք իրականացման գործում:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Ն.Գ.Մաթիաս Քիսլերը հայտարարեց. «Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք որպես 2018 թ. ֆրանս-գերմանական մրցանակի դափնեկիր ընտրել ենք «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունը: «Հայկական ճամբար» ՀԿ-ն վերջին 15 տարում ակտիվորեն աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական և վերապատրաստման աշխատանքներին: «Հայկական ճամբար»-ի ղեկավարներ՝ տիկին Վարդուհի Արամյանը և պարոն Սամվել Ռոստոմյանը նշեցին, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են մարզվել այնպիսի սպորտաձևերով, ինչպիսիք են դահուկային սպորտը կամ լեռնագնացությունը և այդպիսով կարող են վայելել նույն մարզաձևերի հաճույքը, ինչը հասանելի է հաշմանդամություն չունեցող անձանց: Սպորտաձևերով զբաղվելու հավասար հնարավորություններ ունենալն անչափ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց ինքնագնահատման համար»:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...