13:30 21.02.2019
Դատավորներին սոցիալական երաշխիքներ տալով՝ մենք հնարավորություն ենք տալիս հասարակությանն օգտվել անկախ դատական համակարգի ծառայություններից. այսպիսի միտք արտահայտեց Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչին է միտված դատավորներին սոցփաթեթում ներառելու մասին որոշումը: Մանրամասնեց.
«Զեյնալյանը ճիշտ նշեց, որ առնչվում է ոչ միայն ՀՀ դատավորներին, այլև քաղաքացիների անկախ դատական համակարգի ծառայություններից օգտվելու իրավունքից, մենք համոզված ենք, որ պետության զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է: Սրանով լուծում ենք հարց ոչ միայն դատավորների համար, այլև ՀՀ քաղաքացիների համար, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան: Պետք է խստորեն պայքարենք կամայական որոշումների դեմ, մյուս կողմից քայլեր ձեռնարկենք, որ ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս ընդլայնենք»:
Վարչապետը փորձելով կայացրած որոշման մեկ արդարացում ներկայացնել՝ համեմատականներ տարավ՝ նշելով, որ սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիների թիվն ընդլայնվել է 250 հազարով, իսկ դատավորների թիվը մոտ 250-ն է:
«Մենք այսօր հասել ենք թափանցիկության պետական կառավարման աննախադեպ մակարդակի, որը հնարավորություն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց ոչ ափալ-թափալ որոշում ունենալ: Կարող ենք պետբյուջեի ծախսերը պլանավորել, երբվանից պետք է ուժի մեջ մտնի, բայց պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, դրանից է կախված քաղաքացիների կյանքում տեղի ունեցող փոփոխությունների որակը և արդյունավետությունը»,- ասաց նա՝ հավելելով.
«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը մաքրել, հնձել բոլորին, բայց կառաջանան հետևանքներ, որոնք տասնյակ տարիներով հնարավոր չի լինի հաղթահարել, պետական կառավարման համակարգը զգայուն է»:
Նա շեշտեց, որ պետք է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության շրջանակներում, շեշտեց, թե նախկին արժեքների վերակենդանացումը պետք է բացառել:
«Սա հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը, չէ, որտեղ հաղթողները պատերի տակ գնդակահարում են պարտվողներին կամ բաժանում սպիտակների և կարմիրների, մեր դեպքում՝ սպիտակների և սևերի, ըստ այդմ են գործում, սա սիրո և համերաշխության հեղափոխությունն է, յուրաքանչյուրը պետք է նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս ունենա: Նախահեղափոխական արժեքներն ու հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու, ես դա համարում եմ իմ պարտավորությունը, և վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցնեմ, լինի ասֆալտին փռելով, լինի պատերին տալով կամ որևէ այլ օրինական միջոցներով»,- հայտարարեց Փաշինյանը:
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...