Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել քրեակատարողական վարչությունում՝ առանձնազրույց ունենալով ազատազրկվածների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել քրեակատարողական վարչությունում՝ առանձնազրույց ունենալով ազատազրկվածների հետ

16:07 21.02.2019

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրասենյակից հայտնում են, որ Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև առանձնազրույցի ցանկություն հայտնող ազատազրկվածներին հանդիպելու նպատակով:

Արտակ Բեգլարյանը ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջել է փակ, կիսափակ և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում և քննչական մեկուսարանում՝ հանդիպելով դատապարտված և կալանավորված բոլոր անձանց հետ: Այցի ընթացքում ազատությունից զրկված շուրջ 20 անձինք առանձնազրույցի ցանկություն են հայտնել, և քրեակատարողական վարչության ղեկավարության կողմից ապահովվել է մեկուսի զրույցի հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքին՝ կարևորելով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով կիրառվող մեխանիզմների անընդհատ բարելավումը: Նա իր վճռականությունն է հայտնել համապատասխան ջանքեր գործադրելու այդ ուղղությամբ՝ և՛ մշտադիտարկման ու իրազեկման աշխատանքների, և՛ արձանագրված խնդիրներին պատշաճ գնահատական տալու միջոցով:

Այցի ժամանակ Պաշտպանը քննության է առել նաև ազատազրկված անձանց հաղորդակցության, տեսակցության, բժշկական սպասարկման և մի շարք այլ հարցեր՝ նախնական քննարկումներ ունենալով քրեակատարողական վարչության ղեկավարության հետ:

Դիտարկման աշխատանքների ու առանձնազրույցների արդյունքում արձանագրվել են մարդու իրավունքների մի շարք անհատական և ընդհանրական ենթադրյալ խախտումներ, որոնց վերջնական գնահատական և հնարավոր լուծումներ տալու նպատակով ՄԻՊ աշխատակազմը սկսել է լրացուցիչ ուսումնասիրություններ: Հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո Պաշտպանը հանդես է գալու համապատասխան առաջարկներով և նախաձեռնություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

11:13 08.06.2025

Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողում

Կանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

BACK_TO_TOP