Հանրապետության մի շարք դպրոցներում նյութատեխնիկական բազայով հագեցվածությունն ու ենթակառուցվածքների լիարժեքությունը լուրջ խնդիր են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Հանրապետության մի շարք դպրոցներում նյութատեխնիկական բազայով հագեցվածությունն ու ենթակառուցվածքների լիարժեքությունը լուրջ խնդիր են

12:35 22.02.2019

Հանրապետության 50 դպրոցներում տեխնիկական, նյութական, գույքային ապահովվածության ուսումնասիրություններ են կատարել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի փորձագետները:

Յուրաքանչյուր մարզից ուսումնասիրվել է 5 դպրոց, որից 2-ը՝ գյուղական: Հետազոտությունների արդյունքներն այսօր քննարկվել են մարզի դպրոցների տնօրենների և մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուների հետ: Աշակերտների և ուսուցիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում մի շարք խնդիրներ են հայտնաբերել, որոնք առաջին հայացքից թվում են ոչ կարևոր: Հանրակրթական դպրոցներում փորձագետներին հետաքրքրել է ամեն ինչ, նույնիսկ սննդի, ծխախոտի, հեղուկ վառելիքի, օծանելիքի հոտերը: Իսկ դպրոցների մաքրության մակարդակը հասկանալու համար առաջին հերթին հետաքրքրվել են սանհանգույցների վիճակով: Շիրակի մարզի 22 դպրոցում սանհանգույցները բացակայում են:

Սանիտարական տարրական պայմանները չպահպանելու այլ օրինակներ էլ կան, մարզում դպրոցներ կան, որ խմելու ջուր չունեն: Դրանք հիմնականում Անի համայնքի գյուղերն են, որտեղ խմելու ջուրը մեքենաներով են բերում 2-3 օրը մեկ: Հետազոտողների ուշադրությանն է արժանացել նաև մարզադահլիճների վիճակը: Շիրակի մարզպետարանի հանրակրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը մեկ նկատառում արեց այս խնդրի շուրջ, որ դպրոցաշինական ծրագրերից միշտ դուրս են մնացել մարզադահլիճների և խոհանոցների կառուցման առաջարկները, որպեսզի շինարարական ծախսերը մեծ չլինեն: Դա արվել է պատվիրատուի՝ կառավարության հորդորով, բայց մյուս կողմից էլ, ըստ կրթության ոլորտի փորձագետ Մարինա Գալստյանի, օրենսդրական պահանջ է, որ կրթօջախները պետք է անպայման մարզադահլիճներ ունենան:

Խնդիր է նաև դպրոցներում քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաների համար նախատեսված լաբորատորիաների բացակայությունը: Աշակերտը հնարավորություն չունի առարկաները սերտել փորձերի միջոցով: Դպրոցները երկար տարիներ լաբորատորիայի համար նյութեր չեն ստացել: Ըստ կրթության ոլորտի մարզային պատասխանատուի` քիմիայի լաբորատորիային 6 ամիսը մեկ 2 մլն դրամ է անհրաժեշտ միայն քիմիական նյութեր գնելու համար:

Ներկաների քննարկումներն ակտիվացան, երբ խոսքը գնաց դպրոցներում բուժքույրերի աշխատանքից: Շատ դպրոցներ բուժքույրեր չունեն, եթե հաստիքն էլ կա, ապա կես դրույքով են աշխատում: Պատահել է, երբ ֆիզկուլտուրայի ժամանակ երեխայի հետ դեպք է պատահել, բուժքույրը տեղում չի եղել, որ առաջին բուժօգնություն ցուցաբերի: Բուժքրոջ հաստիքն էլ ոչ թե դպրոցը, այլ Առողջապահության նախարարությունն է սահմանում: Մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցին, ըստ սահմանված նորմերի, բուժքույր պետք չէ, ինչն, ըստ ներկաների, աբսուրդ է: Օրինակ բերվեց, եթե 295 աշակերտ ունեցող դպրոցում համաճարակ բռնկվի, ապա հսկողություն սահմանող չի լինի: Մի շարք այլ առաջարկությունների հետ դպրոցներում պարտադիր բուժքրոջ հաստիք ունենալու հարցը ևս տեղ կգտնի Կրթության և գիտության նախարարություն ուղարկվող փաթեթում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP