Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է Սաակաշվիլիի ռեժիմը համարել հանցավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է Սաակաշվիլիի ռեժիմը համարել հանցավոր

14:07 22.02.2019

Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը լիագումար նիստում կողմ չի քվեարկել ընդդիմադիրների կողմից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր հռչակելուն ուղղված նախագծին: Այս մասին տեղեկացնում է օրենսդիր մարմինը:
Ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից պատրաստված բանաձևի նախագիծը կոչվում է «Սաակաշվիլիի-Բոկերիա ռեժիմը հանցավոր անվանելու մասին»: Գիգա Բոկերիան Սաակաշվիլիի նախկին դաշնակիցն էր: Նրանք «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներն էին, 2016-ին տարաձայնությունների պատճառով Բոկերիան իր համախոհների հետ առանձնացավ՝ ստեղծելով «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:
Համաձայն բացատրական գրության` բանաձևի նպատակն է ճանաչել «քրեական և ավտորիտար» այն ռեժիմը, որ հաստատված է եղել Վրաստանում «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավարման տարիներին, արդարադատության վերականգնումը, հանցագործությունների քննությունը և մեղավորներին պատժելը:
Նախագծի համաձայն` դատախազությանը հանձնարարվելու էր մինչև 6 ամսվա ընթացքում ավարտին հասցնել բոլոր քրեական գործերը՝ հարուցված նախկին կառավարության ղեկավարների դեմ:
Քվեարկության արդյունքում նախագծի օգտին քվեարկել է 45 պատգամավոր, 16-ը դեմ են հանդես եկել: Խորհրդարանում 150 պատգամավոր կա:
«Մենք ողջունում ենք բանաձևի բովանդակությունը, ինչպես նաև այն կարծիքը, որ 2004-2012 թթ. ռեժիմը հանցագործ է: Այնուամենայնիվ, բանաձևի իրավական մասի հետ կապված մենք ունենք նկատառումներ: Եթե այդ հատվածը վերանայվի, մենք կվերանայենք նման բանաձևն ընդունելու մեր որոշումը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013-ին: Նրա նկատմամբ հայրենիքում մի շարք քրեական գործեր են հարուցվել, իսկ դրանցից մի քանիսով նրան ազատազրկում է սպառնում: Սաակաշվիլիի նկատմամբ ներքին հետախուզում է հայտարարված: Վրացական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ սահմանը հատելու ժամանակ կձերբակալեն նախկին նախագահին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP