Ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներից ավելի քան 91 մլն դրամ հարկադիրին բռնագանձել չի հաջողվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներից ավելի քան 91 մլն դրամ հարկադիրին բռնագանձել չի հաջողվում

23:44 22.02.2019

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վերջին կառույցն է, որտեղ հայտնվում են կարգազանց այն վարորդների փաստաթղթերը, որոնք ժամանակին չեն մուծում տուգանքները: Հարկադիրն էլ պարտավորեցնում է վճարել ուշացրած վճարումները, ավելին՝ հարկադիրի ծառայության սահմանած տույժերն էլ հետը: 5 տարվա վաղեմության տուգանքների գործեր կան հարկադիրում, որոնց մեծ մասն  անցած տարվա կիրառած համաներումից մաքրվել է, խոսքը տասնյակ հազարների հասնող օրինախախտ վարորդների գործերին է  վերաբերում:
Հարկադիր  կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնում վարչական խախտումների մասին 15 հազար գործեր են ունեցել: 2400-ից ավելի դեպքերի մասով վարորդների նկատմամբ ներում չի եղել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Թադևոս Վարդանյանը: Իսկ այդ գործերը վերաբերում են այն  վարորդներին, որոնք  կա՛մ ալկոհոլի ազդեցության տակ են վարել մեքենան, կա՛մ տրանսպորտային միջոցով հանցագործություն են կատարել: Չհամաներված դեպքերի մասով տուգանքները 91 միլիոն դրամից ավելի գումար են կազմում, որոնք հարկադիրին հարկադրաբար բռնագանձել դեռ  չի հաջողվում:
Հարկադիրում տուգանքների համաներումների ընթացքով հետաքրքված ու փաստաբանների խորհրդատվությանը դիմող վարորդներ էլ կան: Բայց նրանք են, որոնք 2012-2017  թվականներին պարտաճանաչ վճարել են իրենց  տուգանքները ու դեռ իրենց շահերի պաշտպանությունն են  շարունակում: Իսկ երթևեկության խախտումներ կատարողները հիմնականում փորձառու վարորդները չեն:

Այժմ  կառավարությունը  ճանապարհային  երթևեկության կանոնների խախտման տուգանքների նոր մոդել է քննարկում: Միջազգային փորձն են ներդնելու ՝ տուգանքներ բալային  միավորներով, ինչն իր հերթին զիջումների կիրառումը կբացառի:

Քննարկվող նախագծով՝ վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով վարորդին տրվում է 9 միավոր: Խախտում  կատարելու դեպքում այս միավորները գնալով նվազելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափով:  Սա հավանական նորամուծություններից ընդամենը մեկի մասին: Մնացածները նախագծի քննարկումներից հետո հայտնի կդառնան: Բայց այս ընթացքում էլ վարորդների տուգանքների ակտերի նոր գործեր են հարկադիրում ընդունվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

BACK_TO_TOP