12:34 22.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 22-ին խորհրդարանում էր: Նախարարին հանդիպում-քննարկման էր հրավիրել «Իմ քայլը» խմբակցությունը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հանդիպման նպատակը նոր նախարարության ստեղծման տեսլականն էր, ընդհանրապես՝ քննարկվում էին հարցերը՝ ինչու են այդ նախարարությունը ստեղծում, ինչով է այն զբաղվելու:
«Մտահոգիչ ոչ մի հարց չկար, աշխատանքային քննարկում ունեցանք, ներկայացրեցի առաջնահերթությունները, թե ինչով պետք է զբաղվի նախարարությունը»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք տրանսպորտի ու կապի բաղադրիչը ստվերում չի մնա վերակազմավորումից հետո, Արշակյանը շեշտեց, որ կապը թվային տեխնոլոգիաների մաս է կազմում, նոր նախարարության կազմում է մնալու, տրանսպորտի մասը փոխանցելու են Տարածքային կառավարման նախարարությանը: Նա տեղեկացրեց՝ այս ամբողջ ընթացքում երկու հարցով էլ լրջորեն զբաղվում են: ԱԺ-ում կազմակերպված հանդիպմանն անդրադառնալով՝ նա ասաց, որ սա ապագայի մասին խոսակցություն էր իրենց խմբակցության հետ: Արշակյանը հայտնեց, որ վերակազմավորվող նախարարության անվան մեջ «ռազմարդյունաբերություն» բառը չի մնացել: Լրագրողները հետաքրքրվեցին՝ դա քաղաքական որոշման արդյո՞ւնք է:
«Քաղաքական որոշումը ֆունկցիոնալ առումով այդ գերատեսչության ստեղծումն է, որն իրականացվում է, ինչ վերաբերում է անվանը, դա ուղղակի աշխատանքային բնույթ է կրում»,- ասաց նա՝ շեշտելով, որ անվանման կրճատումը ֆունկցիոնալ առումով չի ազդում նախարարության աշխատանքի վրա:
Նախարարին հիշեցրին՝ օրեր առաջ աշխատանքի մասին հայտարարություն էին տվել, ապա հետաքրքրվեցին՝ դիմողներ եղե՞լ են, արդյո՞ք նորմալ աշխատավարձ նախատեսում են:
«Աշխատավարձը պետք է գերխնդիր չլինի, իհարկե, պետք է ապահովենք նորմալ աշխատավարձ, բայց գերխնդիրը այս պահին միսիոներական լուրջ աշխատանք տանելն է, 1600-ից ավելի դիմումներ ենք ունեցել, հենց ավարտվի դիմումների ներկայացման ժամկետը, գուցե հընթացս, կսկսենք հարցազրույցների շարքը»,- ասաց նա:
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...