13:11 22.02.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում որևէ մեկը կարող է չնշանակվել այս տարվա ընթացքում այն պատճառով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի զիջում դիրքերը, և չնայած մյուս պետությունների ղեկավարները համաձայնել են այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակմանը, սակայն Հայաստանի ղեկավարը չի տալիս իր համաձայնությունը։ Այս մասին այսօր, իր աղբյուրներին հղումով անելով, գրել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։
ՀԱՊԿ-ում արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ կազմակերպությունը լիարժեք գլխավոր քարտուղար չի ունենա մինչև հաջորդ տարվա հունվար։ Իսկ մինչ այդ քարտուղարի պաշտոնակատարի պարտականությունները կկատարի քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ով էլ պաշտոնակատարի զգալի փորձ է կուտակել այս ընթացքում։ Այս մասին ռուսական լրատվամիջոցին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում նրա աղբյուրները։
Իսկ ՀԱՊԿ-ի աղբյուրները հայտնել են, որ կազմակերպությունում, չնայած գլխավոր քարտուղարի պաշտոնի թափուր լինելուն, աշխատանքները տարվում են պատշաճ մակարդակով։ Պատճառը, թերևս, հենց Սեմերիկովի գործոնն է․ ռուս գեներալը պաշտոնակատարի կարգավիճակով քարտուղարի պարտականությունները կատարել է և՛ Յուրի Խաչատուրովի նշանակումից առաջ, և՛ Հայաստանը ներկայացնող պաշտոնյայի հեռացումից հետո։
Հիշեցնենք, որ քարտուղարի պաշտոնին որևէ մեկին նշանակելու խնդիրը ծագել է հենց Խաչատուրովի հեռացումից հետո։ ՀԱՊԿ ղեկավարության որոշումներից մեկով 2017-ից սկսած կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով երեքական տարի պետք է զբաղեցնեին անդամ պետությունների ներկայացուցիչները։ Նույն թվականին նոր կարգով առաջիննը այդ պաշտոնին նշանակվեց Հայաստանից ներկայացված Յուրի Խաչատուրովը։ 2018-ին Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործից հետո Հայաստանը հետ կանչեց նրան։
Ստեղծվեց կազուս․ մի կողմից ամեն պետություն ուներ իր մեկ թեկնածուի այդ պաշտոնում առաջադրելու և նշանակելու լիազորություն, մյուս կողմից այդ թեկնածուի հեռացումից հետո դեռ չի ավարտվել Հայաստանին «ընձեռված» 3 տարի ժամանակը, որի ընթացքում պետք է պաշտոնավարի հայկական կողմի առաջադրած թեկնածուն։ Այս պայմաններում թեկնածու առաջադրեցին Հայաստանն ու հաջորդ քարտուղարի պաշտոնին հավակնող Բելառուսը։ ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 5-ի ղեկավարներն ընդունեցին Բելառուսի թեկնածուին և համաձայնեցին նրա նշանակմանը։ Հայաստանի վարչապետը, սակայն, շարունակում է չընդունել Բելառուսի թեկնածուին, իսկ առանց նրա համաձայնության նշանակում չի կարող կատարվել։
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...
16:16 08.06.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիներըՀունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...
15:57 08.06.2025
Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
15:50 08.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնըՎաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
15:42 08.06.2025
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում էԱրգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...
15:30 08.06.2025
Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելՀունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...