15:35 22.02.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թափուր լինելու պայմաններում կազմակերպության ներսում օպերատիվ կառավարման վակուում չկա, որևէ ֆրուստրացիա չի նկատվում։ Այս մասին հարցին պատասխանելիս այսօր այսպիսի պատասխան է տվել Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ հիմա կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը վարում է պաշտոնակատարը, որը «օտար մարդ չէ»։ Նկատի է առնվում Վալերի Սեմերիկովը, որն այս կազմակերպության գլխավոր քարտուղարի երկարամյա տեղակալն է և ունի կազմակերպության քարտուղարին փոխարինելու մեծ փորձ։
Ինչ վերաբերում է նոր քարտուղարի նշանակմանը՝ Պեսկովն ասել է, որ այդ աշխատանքն ընթացքի մեջ է։
«Իրոք անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք ներկայում լուծվում են, այդ գործընթացը շարունակվում է»,- ասել է խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներից մեկը, իր աղբյուրներին հղում անելով, տեղեկացրել էր, որ կազմակերպությունում արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ Հայաստանի վարչապետի անզիջում դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այս տարի որևէ մեկը չի նշանակվի, թեև մյուս 5 պետությունների ղեկավարները համաձայնել են այդ պաշտոնում նշանակել Բելառուսի ներկայացրած թեկնածուին։
Հիշեցնենք, որ քարտուղարի պաշտոնին որևէ մեկին նշանակելու խնդիրը ծագել է հենց Խաչատուրովի հեռացումից հետո։ ՀԱՊԿ ղեկավարության որոշումներից մեկով 2017-ից սկսած կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով երեքական տարի պետք է զբաղեցնեին անդամ պետությունների ներկայացուցիչները։ Նույն թվականին նոր կարգով առաջինն այդ պաշտոնին նշանակվեց Հայաստանից ներկայացված Յուրի Խաչատուրովը։ 2018-ին Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործից հետո Հայաստանը հետ կանչեց նրան։
Ստեղծվեց կազուս․ մի կողմից ամեն պետություն ուներ այդ պաշտոնում մեկ թեկնածուի առաջադրելու և նշանակելու լիազորություն, մյուս կողմից այդ թեկնածուի հեռացումից հետո դեռ չի ավարտվել Հայաստանին «ընձեռված» 3 տարի ժամանակը, որի ընթացքում պետք է պաշտոնավարի հայկական կողմի առաջադրած թեկնածուն։ Այս պայմաններում թեկնածու առաջադրեցին Հայաստանն ու հաջորդ քարտուղարի պաշտոնին հավակնող Բելառուսը։ ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 5-ի ղեկավարներն ընդունեցին Բելառուսի թեկնածուին և համաձայնեցին նրա նշանակմանը։ Հայաստանի վարչապետը, սակայն, շարունակում է չընդունել Բելառուսի թեկնածուին, իսկ առանց նրա համաձայնության նշանակում չի կարող կատարվել։
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից16:43 08.06.2025
Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում է14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող16:43 08.06.2025
Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում էՀայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...
16:35 08.06.2025
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ ՄատենադարանՏավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...
16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...
16:16 08.06.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիներըՀունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...
16:08 08.06.2025
Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածիցՀունիսի 8-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են […] ...
15:57 08.06.2025
Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...