Հարկային փոփոխությունները չեն խոչընդոտի ներդրումների իրականացմանը. Տիգրան Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.09 oC

Հարկային փոփոխությունները չեն խոչընդոտի ներդրումների իրականացմանը. Տիգրան Խաչատրյան

15:14 23.02.2019

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրի շրջանակներում անցկացվող համաժողովից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նախարարը անդրադարձել է ոչ միայն ծրագրի հնարավորություններին, այլև խոսել տնտեսական հեղափոխության իրականացման ընթացքի ու ակնկալվող արդյունքների մասին:

«Կարճաժամկետ թվերով երբեք մի’ դատեք, որովհետև iնչի մասին մենք ենք խոսում, էապես փոխված իրավիճակ է, դա պետք է գնահատվի, հասկացվի և դառնա հօգուտ նրանց, ովքեր որոշում են ներդրում անել, հավասար մրցակցություն, տուրքի ազատում կոռուպցիայի բացառում, վարչարարության պարզեցում, այսինքն՝ մարդկանց տրվում է հնարավորություն կենտրոնանալ բիզնեսի վրա, չմտածել պոտենցիալ ռիսկերի մասին: Երբ կկատարվեն ներդրումները, մենք նախատեսում ենք, որ 5 տարվա ավարտին դրանց ծավալը պետք է ավելանա ավելի քան 30-35 տոկոսով: Ներդրումները ՀՆԱ-ի համեմատ՝ 23-25տոկոս, նպատակային էն ցուցանիշն է, որ կառավարությունն ունի 2023-ի համար»,- ասել է նախարարը:

Նա վստահեցրել է, որ ներդրողների համար ստեղծվելու են հավասար հնարավորություններ, իսկ համաժողովի շրջանակներում ներկայացվող բիզնես-ծրագրերի գրավչությունն ու արդյունավետությունը պետք է որոշեն մասնակիցները:

«Յուրաքանչյուր ծրագրի իրականացման գրավչությունը որոշում է մասնակիցը, այն իմ գործընկերները, որոնք մասնացկել են 50 ծրագրերի քննարկմանը, ասում են` փոփոխություններ կան»,-նշել է Տիգրան Խաչատրյանը:

SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյոք հարկային փոփոխությունների այս փուլում դժվարություններ չեն ստեղծի ներդրողների համար, նախարարը վստահեցրել է, որ մեկը մյուսին չեն խանգարի: Մանրամասնել է.

«Դրանք երկու տարբեր զուգահեռ պրոցեսներ են, առաջին՝ հարկային բարեփոխումներն արվում են և´ վարչարարական, և´ քաղաքական ուղղություններով: Վարչարարականը նշանակում է, որ կանոնները պետք է լինեն բոլորի համար հավասար, կանոնները լինեն պարզ և արհեստական խոչընդոտներ չստեղծեն: Համահավասարեցման պրոցես է, որ պետք է անցնել, հարկային վերահսկողությանը մասնակցում են բազմահազար մարդիկ, և յուրքանչյուրի վարքագծից է կախված, որ ստացված ուղերձը տեղ հասնի մինչև ներքևի օղակը: Հարկային դրույքաչափերը էական խոչընդոտ չեն, դրանք բարձր չեն, բայց կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ, նախատեսնում են ավելի բարենպաստ պայմաններ: Միկրոբիզնեսը նախատեսում է մինչև 24 մլն տարեկան շրջանառության սահմանում՝ ազատել հարկերից, եկամտահարկի և շահութահարկի դրույքաչափերը կիջնեն»:

Նա վստահեցրեց, որ այսօր ներդրողները պատճառ չունեն դժգոհելու, թե նախարարության կողմից համապատասխան վերաբերմունքի չեն արժանանում, ծրագրերի հեղինակները, ովքեր հարցեր ունեն քննարկելու, ընդունվում են, «8 ժամվա փոխարեն լինում է` աշխատում ենք 12 ժամից ավելի, բայց որևէ հարցում անտեսված չի լինում:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

08:38 19.05.2025

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

Այս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

08:30 19.05.2025

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

08:20 19.05.2025

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...

Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

08:10 19.05.2025

Նիկուսոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահական ընտրություններում

Անկախ եվրոպամետ թեկնածու, մայրաքաղաքի քաղաքապետ Նիկուսոր Դանը Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 54,17%-ը, իսկ նրա մրցակիցը՝ «Ռումինացիների միավորման ազգայնական դաշինքի» առաջնորդ Ջորջ Սիմիոնը՝ 45,83%-ը։ Այս արդյունքները հրապարակվել են Մշտական ​​ընտրական վարչության կայքում՝ քվեաթերթիկների 98,56%-ի հաշվարկից հետո։ Ռումինական ԶԼՄ-ները Դանին հայտարարել են ընտրությունների հաղթող, 850.000 ձայն մնացել է հաշվելու, իսկ հավակնորդների միջև առկա […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:00 19.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

BACK_TO_TOP