Արհմիությունը պետք է անկախ լինի, ոչ թե գործատուի դեմքին նայի, ասի՝ ինձ գումար կտա՞ս. Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Արհմիությունը պետք է անկախ լինի, ոչ թե գործատուի դեմքին նայի, ասի՝ ինձ գումար կտա՞ս. Գևորգ Պետրոսյան

13:22 25.02.2019

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, խոսելով «Արհմիությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու արդյունքում շահերի բախման հնարավորության մասին, հիմնական զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց՝ շահերի բախումը բացառված է:

«Արհմիությունը մենք պետք է որպես «պուտյովկա տվող» հիմնարկ չընդունենք, իրավապաշտպան կառույց, որևէ հակասություն, շահերի բախում չի կարող լինել, նույն գործատուի մոտ պետք է մի 30 արհմիությո՞ւն ստեղծվի, որ ամեն մեկը մի մասնագիտություն ունենան»,- ասաց նա:

Հարցին՝ եղե՞լ են օրինակներ, որ տարբեր ճյուղերի, տարբեր գործատուների մոտ աշխատողները փորձեն ստեղծել արհմիություն և հանդիպեն օրենսդրական բացի, արդյո՞ք դրա համար է այս կարգավորումը, Պետրոսյանը պատասխանեց.

«Նման խնդիր չկա, եթե նման օրինակ լիներ, ապա այն օրենսդրորեն ամրագրված կլիներ, մենք հասկացել ենք այդ խնդիրը: Այցելեք հիմնարկներ, հարցրեք՝ քանի՞ հոգի է գոհ արհմիության աշխատանքից, ես ստացել եմ 100-ավոր դիմումներ, որ մեծ հաճույքով կանդամագրվեն արհմիությանը, որը կաշկանդված չէ, անկախ է գործատուից»:

Նրա խոսքերով՝ արհմիությունը պետք է անկախ լինի, ոչ թե գործատուի դեմքին նայի, ասի՝ ինձ գումար կտա՞ս, նա էլ ասի՝ կտամ, եթե խելոք պահես: Պետրոսյանը նշեց՝ առաջարկվող նախագծում նաև որոշակիացրել են դատարան դիմելու հիմքերը: Նա ընդգծեց՝ «Արհմիությունների մասին» օրենքում անորոշ է գրված՝ օրենքով սահմանված դեպքերում արհմիությունը դիմում է դատարան, մինչդեռ այժմ իրենք նաև կոնկրետացրել են՝ որ դեպքերում է դիմում դատարան:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց.

«Որևէ մեկս չենք առարկի, որ այսօր արհմիությունները չեն կատարում այն գործառույթները, որ պիտի կատարեն, դրանք պետք է լինեն աշխատող մարդու օմբուդսմենը, այո, այստեղ մենք հեղափոխական ճանապարհով պետք է գնանք, հասկանանք՝ ինչ իրավապայմանագրային հիմունքներով ենք ստեղծում արհմիությունները, քանի որ գալոչկայի համար արհմիությունները ոչ մեկին օգուտ չեն»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը նկատեց՝ չի կարող տրանսպորտի արհմիությունն իրեն՝ իբրև մանկավարժի, այնպես պաշտպանել, ինչպես մանկավարժներինը:

«Մենք ստեղծում ենք մի բան, որի անհրաժեշտությունը դեռ պրակտիկան չի թելադրել»,- ասաց նա:

Պետրոսյանը հակադարձեց մտահոգություններին, թե տարբեր հիմնարկներում աշխատող անձանց՝ մեկ արհմիության կազմում ընդգրկվելու դեպքում գաղտնի տեղեկություններ կարող են հրապարակվել: Նա նշեց՝ կապ չունի՝ աշխատողը որ արհմիության անդամ է, եթե նա գաղտնի տեղեկություն հրապարակել ցանկանա, կհրապարակի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը շեշտեց՝ արհմիությունների գործառույթը իրավունքների պաշտպանությունն է, այդ գործառույթը, սակայն, այսօր ողբերգական վիճակում է:

«Եթե անընդհատ մտածում ես՝ գործատուն քեզ ինչքան փող է տալու, դու ո՞նց կարող ես անկախ լինել»,- հարց ուղղեց նա:

Զոհրաբյանն էլ նշեց՝ փիլիսոփայությունը պետք է փոխել, որ աշխատողը չվախենա, քանի որ եթե վախը կա, վերջ, այդտեղ խոսել իրավապայմանագրային հարաբերությունների մասին, եթե աշխատողն իր շահը չի կարողանում պաշտպանել, հազար օրենք էլ փոխեն, ոչինչ չի փոխվի:

Նախագիծը ԱԺ հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ ձայների չորս կողմ, հինգ դեմ հարաբերակցությամբ: Այն դեռ կներկայացվի ԱԺ լիագումար նիստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP