11:42 28.02.2019
Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստի մեկնարկին մինչ չզեկուցվող հարցերի փաթեթը քվերակության դնելը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հարց բարձրացրեց: Այն վերաբերում է երկու մարզադպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրսյանի անվան պահպանմանը: Մասնավորապես հետաքրքրվեց.
«Չզեկուցվող հարցերի հետ կապված` ի՞նչ է լինելու Տիգրան Պետրոսյանի անունը, որովհետև շախմատի տուն, շաշկու տուն միավորման արդյունքում Տիգրան Պետրոսյանի անունը դուրս է գալիս»:
Հարցին ի պատասխան` փոխվարչապետը ասաց, որ կոմիտեի նիստի քննարկումների արդյունքում որոշել են պահպանել Տիգրան Պետրոսյանի անունը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հաստատեց:
Օրակարգի հաջորդ հարցը զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հարցը վերաբերում էր ընտրովի քաղաքական պաշտոններ զբաղեցնողների հետ համապատասխանությամբ աշխատանքային պայմանագրեր կնքելու ժամկետներին:
«Օրինակ, եթե բուհում դասավանդող մասնագետն ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն աշխատում է նաև բուհում, համատեղության աշխատանքային պայմանագրի ժամկետը որոշակի դարձնելու պարտադիր պայման չի առաջանա, այն կփոխվի միայն աշխատողի նախաձեռնությամբ: Գործող դրույթի համաձայն` բոլոր դեպքերում աշխատողի հետ կնքվում են որոշակի ժամկետով պայմանագրեր, ոչ թե անորոշ` նկատի ունենալով Աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատողների իրավունքների հավասարությունը. ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների դեպքում տալ այս հնարավորությունը՝ որոշելու իրենց հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի համապատասխան ժամկետով լինելը կամ կրճատելը: Ուստի, միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար նախագծով նախատեսված բացառությունը նախատեսելը գտնում ենք ոչ նպատակահարմար, առաջարկում ենք նախագծով նախատեսված գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ»:
Առաջարկությունն ընդունվեց միաձայն:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...