Կառավարությունը քննարկեց ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

Կառավարությունը քննարկեց ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը

13:15 28.02.2019

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը գործադիրի քննարկմանը ներկայացրեց գյուղատնտեսական հումքի մթերումների, գնումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը:

«2017-18 թվականների ծրագրից օգտվել են 51 տնտեսվարողներ, շուրջ 7.1 միլիարդ դրամի չափով: Սուբսիդավորման գումարը կազմել է 150.8 միլիոն դրամ: 2018 թվականի ընթացքում այս ծրագրի արդյունքում մթերվածի դիմաց գյուղատնտեսական տնտեսություններին չվճարված գումարը կազմել է ընդամենը 0.7 տոկոս: Համեմատության համար նշեմ, որ 2017 թվականին չվճարված գումարը կազմել է տարեվերջին 5.9 տոկոս, 2016 թվականին՝ 9.2 տոկոս»,- ասաց նա:

Գևորգյանի խոսքերով՝ արդեն իսկ կնքված է բերքի գնման 8457 պայմանագիր:

«Նախագծով առաջարկում ենք դյուրացնել տրամադրվող նպատակային վարկերի տրամադրման ընթացակարգը: Նախնական հայտերի՝ եզրակացության ուղարկելու անհրաժեշտություն այլևս չկա: Ֆերմերային տնտեսությունը կամ մշակողը կդիմի ֆինանսական կառույցին: Սահմանաչափը դարձնում ենք 1.5 միլիարդ դրամ մեկ տնտեսվարող սուբյեկտի հաշվարկով: Վարկի առավելագույն ժամկետը 1 տարի է: Նաև կանխավճարի ինստիտուտն ենք մտցնում, այսինքն՝ վերամշակող ընկերությունները կարող են այս գումարը տալ կանխավճարի համար, ինչը կխթանի շրջանառությունը»,-ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

09:20 19.05.2025

Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել՝ նրաի մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո։ «Դագը և ես տխուր ենք նախագահ Բայդենի՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման լուրից: Մենք այս պահին մեր սրտերում և աղոթքներում ենք պահում նրան և նրանց ամբողջ ընտանիքին: Ջոն մարտիկ է, և ես գիտեմ, որ նա կդիմավորի այս մարտահրավերը […] ...

ՄԻՊ-ը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

09:13 19.05.2025

ՄԻՊ-ը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։ […] ...

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

09:09 19.05.2025

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

Ավստրալիայի կառավարության կողմից Կիևին խոստացված շահագործումից հանված M1A1 Abrams տանկերն արդեն «ուղևորվում են դեպի Ուկրաինա»։ Այսպիսի հայտարարություն է արել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը՝ լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ։ Ալբանեզը խոստացել է «շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: «Մենք պատրաստ ենք նաև դիտարկել «կամավորների կոալիցիայի» ցանկացած առաջարկ՝ այնտեղ խաղաղություն հաստատելուց հետո խաղաղապահ զորախումբ ուղարկելու Ուկրաինա»,- ընդգծել է […] ...

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

09:00 19.05.2025

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

Ճապոնիայի կառավարությունը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին հերթական մամուլի ասուլիսում։ «Ուկրաինայում տիրող իրավիճակի տեսանկյունից ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունը մեծ նշանակություն ունի, ուստի, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»,- նշել է Հայաշին։ Նա նաև մեկ անգամ […] ...

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

08:50 19.05.2025

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախորդ նախագահ Ջո Բայդենին, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մելանյան և ես տխուր ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման համար: Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ […] ...

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

08:38 19.05.2025

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

Այս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...

BACK_TO_TOP