01:24 01.03.2019
Հերթական փլուզումը Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային շենքում: SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ շենքը 4-րդ աստիճանի վթարային է ու բազմակի փլուզումների է ենթարկվել: Չնայած խիստ վտանգավոր լինելուն՝ շենքում շարունակում են բնակվել երեք ծեր կանայք: Փլուզումն էլ տեղի է ունեցել չբնակեցված հատվածում, որը, սակայն, մոտ է սենյակներին:
Բնակիչները մեր թղթակցին պատմել են, որ ձայներ են լսել, դուրս են եկել ու տեսել, որ շենքի փլուզված հատվածում ինչ-որ մարդիկ շենքի երկաթյա կոնստրուկցիաներն են քանդում, մի քանի րոպե հետո ուժեղ ձայն են լսել, ու պատուհանից տեսել, որ շենքի այդ հատվածն ամբողջությամբ փլուզվել է:
Հանրակացարանում ապրող 3 կանանց շենքից դուրս գալու առաջարկ է արել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը դեպքի վայրում էր: Մարզպետի առաջարկը մերժեցին՝ ասելով, թե նոր բնակարան են ուզում, փլուզումներից էլ չեն վախենում:
Ամեն հերթական փլուզումից հետո այս կանանց նոր բնակարան տեղափոխվելու առաջարկներ եղել են, բայց նրանք միշտ հրաժարվել են: Հիմա էլ ասում են՝ շենքից դուրս չեն գալու այնքան ժամանակ, մինչև իրենց ուզած Անի թաղամսում բնակարան չառաջարկեն: Դեպքի վայրում էր նաև Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, որը մեր թղթակցին ասել է, որ այս պահին առաջարկներ չունեն, հարցը նորից կքննարկվի:
Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրու նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանային շենքից բնակիչներին վտարելու վերաբերյալ դատական որոշում էր կայացվել:
Շենքում ապրող 3 միայնակ տարեցներին տարածքն ազատելու պահանջով կառույցի սեփականատերը հայց էր ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Հայցը բավարարվել էր, որից հետո բնակիչներն այն բողոքարկել էին Վերաքննիչ դատարում: Վերաքննիչը մի քանի ամիս քննելուց հետո վճիռն անփոփոխ է թողել: Անօթևանության կարգավիճակը բնակարանի գնման վկայագրից օգտվելու հնարավորություն տվել էր նրանց տարիներ առաջ:
Վկայագրերից, ինչպես նաև քաղաքապետարանի այլընտրանքային մյուս առաջարկներից բնակիչները հրաժարվել են, իսկ այդ առաջարկներն արվել են մինչ Վերաքննիչ դատարան հասնելը: Անցած տարեվերջին, ըստ բնակիչների, դիմել են սոցիալական բնակարաններ ստանալու համար ու համաձայնել են տարածքն ազատել, բայց այս անգամ էլ քաղաքապետարանն է հրաժարվել իրենց սոցիալական նոր բնակարաններ հատկացնել: Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնելու մեկասմյա ժամկետում՝ մինչև ապրիլ ամիսը, եթե չբողոքարկեցին Վճռաբեկ դատարանում, ապա բնակիչներին հարկադիր վտարում է սպասվում: Իսկ շենքի սեփականատիրոջը՝ Ենոք Սարգսյանին, շենքի քանդման վերջնաժամկետ տրվել էր մինչև փետրվարի 6-ը, ժամկետը, սակայն, երկարաձգվել է, վերջինս պարտավորվում է շենքն ապամոնտաժել 14-ամսյա ժամկետում:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...