17:35 01.03.2019
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց թատրոնի լուծարման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:
Ինչպես հայտնի է, մշակույթի նախարարության հրապարակած փաստաթղթերից մեկում ասվում է, որ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ:
«Ժամանակին թատրոնը գործել է ժուռնալիստների միության շենքում, ԳՄ շենքում նաև, որովհետև շենք չի ունեցել Համազգային թատրոնը: Էն ժամանակ բա ինչո՞ւ չմիացրեցին ժուռնալիստներին: Կամ ԳՄ-ին ինչո՞ւ չմիացրեցին, որովհետև մարդիկ գիտեին, հասկանում էին գործից, ու հասկանում էին, որ սա թատրոն է, սա լրագրող է, սա ինստիտուտ է: Տարբերությունը գոնե հասկանում էին: Էստեղ հասկանալու հարց կա: Ե՞րբ է Նազենի Ղարիբյանը եղել այս թատրոնում, որ հասկանա թատրոնի գործունեությունն ինչ է իրենից ներկայացնում: Ի՞նչ ներկայացումներ են բեմադրվում էստեղ, ի՞նչ որակի դերասաններ են խաղում, ի՞նչ է նշանակում Համազգային թատրոնը դառնա միջանցք: Էդ ժամանակ արդեն միջանցքի թատրոն կլինի, ոչ թե Համազգային թատրոն: Ուսանողը մտնի էստեղ, իբրև թե թրծվի և գնա նոր թատրո՞ն, լուրջ թատրո՞ն: Այսինքն` մենք անլո՞ւրջ թատրոն ենք, տիկի՛ն Ղարիբյան, սա ի՞նչ վիրավորական բաներ են»,- ասել է Նավասարդյանը:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ Համազգային թատրոնն առանձին միավոր է և առանձին միավոր էլ պետք է լինի:
«Մենք ի՞նչը էնպես չենք անում, ոնց որ նախատեսված է: Պլաննե՞րը ժամանակին նորմալ չենք տալիս, ներկայացումնե՞րը չենք խաղում: Ամսվա մեջ 15 օրն է էստեղ մերը, բայց մենք մեր պլանները կատարում ենք, կարողանում ենք խաղալ համապատասխան քանակի ներկայացումներ: Այսինքն` որակյա՞լ չենք: Ե՞րբ են կցում, երբ որ չկա, չի արդարացնում իրեն թատրոնը: Մեր գործունեությամբ ինչո՞վ չենք արդարացրել»,- հավելել է Նավասարդյանը:
Ըստ Արման Նավասարդյանի՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի, այսպես ասած՝ «սև» ցուցակում հայտնվելու հիմքում մշակույթի նախարարի պաշտոնակատարի հետ ունեցած անձնական խնդիրներ են: Անձնական քենի, վրեժի հարց է, ու հենց դրա համար էլ ցանկում առաջինը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի անունն է:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 18.05.2025
Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...
23:30 18.05.2025
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ ՈւիթքոֆՄիացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...
23:10 18.05.2025
Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալՊատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...
22:47 18.05.2025
Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...
22:20 18.05.2025
Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...