17:14 01.03.2019
Վերջին տասնամյակում Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը մեծապես պայմանավորված է եղել Մարտի 1-ով, ընդ որում՝ և՛ կորուստները, և՛ հեղափոխությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ նշելով՝ Մարտի 1-ով խլվեց քաղաքացիների քաղաքական ազատությունների իրավունքը՝ մահաբեր ուժի գործադրմամբ:
«Այստեղ էականը մահաբեր ուժի փաստն է: Որովհետև 2008-ից առաջ էլ եղել են ընտրակեղծիքներ ու ընտրական ազատ կամքի ճնշումներ, բայց 2008-ին ցույց տրվեց, որ ցանկացած քաղաքական զարթոնք կպատժվի սպանությամբ: Ու վերջին 10 տարին մենք ապրել ենք՝ գլխներիս կախված ունենալով այդ սպառնալիքը: 2018-ին արդեն ուշ էր: Նույն Մարտի 1-ի նախադեպը կասեցրեց դրա իսկ կրկնման հնարավորությունը: Նոր Մարտի 1 չեղավ, որովհետև Մարտի 1 արդեն եղել էր:
Քաղաքական գնահատականն արդեն տրված է: Իրավական գնահատականն անհրաժեշտ է, որ ոչ մի իշխանավոր երբեք չմտածի, որ նման փորձերն անպատիժ կմնան: Նման դեպքերի բացառման երաշխիք են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրացումը, հարաբերություններում բռնության բացառումը, ընտրությունների միջոցով իշխանափոխությունը և քաղաքացիական վերահսկողությունը:
Մարտի 1-ը ոչ միայն անցյալի մասին է, այլև ապագայի: Մարտի 1-ի գործի արդար դատաքննությունից է կախված, թե ինչպիսի քաղաքական համակարգ ու հանրային համերաշխության մակարդակ մենք կունենանք այսուհետ»,- գրել է Նազարյանը:
Նա հիշեցրել է, որ այսօր ժամը 18.30-ին երթ է կազմակերպվելու Ազատության հրապարակից մինչ Մյասնիկյանի հուշարձան:
https://www.facebook.com/lena.nazaryan.5/posts/2398429660188254
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...