15:52 03.03.2019
Այս կադրերի հրապարակումից 14 տարի է անցել, բայց կատարվածը չի մոռացվում, ու հիշողը միայն մենք՝ հայերս չենք:
Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը՝ գրելով, որ 21-րդ դարում մշակութային արժեքների ոչնչացման ամենամեծ արշավը տեղի է ունեցել հավանաբար ոչ թե Սիրիայում, ինչպես ենթադրվում է, այլ Անդրկովկասյան լեռնաշղթայի անտեսված մի հատվածում:
«Փետրվարի վերջին «Hyperallergic» մշակութային ամսագրում հրապարակված լայնածավալ զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում զբաղվել է հայկական պատմական ժառանգության համակարգված ոչնչացմամբ: Ըստ զեկույցի հեղինակներ Սիմոն Մաղաքյանի և Սարա Փիքմանի՝ այդ մշակութային և կրոնական արժեքների՝ պաշտոնական, բայց և քողարկված ոչնչացումը գերազանցում է Պալմիրայում «Իսլամական պետության» իրականացրած «ինքնագովազդ»-ի դինամիկան», – գրում է պարբերականը:
Ո՞վ է Սիմոն Մաղաքյանը: Բրիտանական պարբերականը նաև դրան է անդրադառնում: Պատմում է, որ նա Դենվերի լավագույն քաղաքագետներից ու ակտիվիստներից է: Մեծացել է՝ լսելով հոր այն պատմությունը, որ նա ժամանակին այցելել է Ջուլֆա կոչվող վայր, այնտեղ՝ Արաքսի ափին աշխարհի հնագույն հայկական գերեզմանոցն էր, որի հետ կատարվածը Մաղաքյանը «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունն» է որակել:
Բրիտանական պարբերականը հայտնել է, որ դարերի ընթացքում այդ տարածք այցելողներն իրենց հուշերում նշել են հեռավոր վայրի հրաշալի լինելու մասին: Ի դեպ, հուշագրողների շարքում նաև նշված է ֆրանսիացի միսիոներ-ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսի անունը: 1648 թվականին Ջուղա այցելելով՝ նա է նշել, որ այստեղ 10 հազար խաչքար է եղել:
«Խաչքարեր կամ ուշադրության արժանի ուղղաձիգ տապանաքարեր, որոնք թվագրվում են 6-րդ դարից սկսված ժամանակաշրջանին: Հենց հայկական թաղման ավանդույթների հետ առնչություն ունեցող, կարմրավարդագույն և դեղին քարերից բացկացած այս վկայությունները պարունակել են փոխաբերական տեսարանների պատմություններ, խորհրդանիշներ, զարդաքանդակներ», – գրում է պարբերականը:
The Guardian-ի անդրադարձում ոչ միայն Նոր Ջուղայի խաչքարերի, այլև հենց բնակավայրում տեղի ունեցածն է նկարագրվում, թե ինչպես են խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանն ինքնավար մարզեր դարձել ու այդպիսով սկիզբ է դրվել տասնամյակներ տևած թալանի: Ասում են՝ 20-րդ դարի սկզբին գերեզմանոցն ուներ ավելի քան 6 հազար խաչքար, ուղղաձիգ տապանաքարեր, 3 եկեղեցիներ և մատուռ:
«2005 թվականի դեկտեմբերի 25-ին Հյուսիսային Իրանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանն իրանական կողմից նկարահանել էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ջարդարարների հետ ոչնչացնում այն, ինչ մնացել էր տարածքում: Մնացորդները լցրել են բեռնատարի մեջ, ապա նետել Արաքս գետը: Այդ կադրերը կարելի է գտնել 2006թ. «Արաքսի նոր արցունքները» ֆիլմում», – նշվում է օտարալեզու պարբերականում։
Սա միակ ապացույցը չէ: Կա նաև արբանյակային հետազոտություն: 2003 թվականին արված պատկերում այդ տարածքը դատարկ չէ, 2009 թ.-ին՝ ամայացած ու դատարկ: Բրիտանական պարբերականի հոդվածում ասվում է, որ կատարվածին նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն է անդրադարձել, բայց դա քիչ ազդեցություն է ունեցել:
«Ադրբեջանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ մերժել է միջազգային փորձագետներին մուտք գործել այդ տարածք, նաև չի տվել որևիցե մեկնաբանություն: Նրանք մերժել են նաև հայերին, ովքեր երբևէ ապրել են Նախիջևանում: Այդպիսի հակազդեցությունը բարդացնում է անկախ հետազոտությունը»,- ասվում է The Guardian-ի անդրադարձի մեջ:
«Ադրբեջանը և 21-րդ դարի ամենասարսափելի մշակութային ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում նշվում է, որ կատարվածի նպատակը Նախիջևանին փուլ առ փուլ քրիստոնեական արմատներից զրկելն էր: Հոդվածն այսքանով չի ավարտվում:
Նախիջևանում ծնված ու տեղահանված Արգամ Այվազյանի մասին էլ է նշվում: Նրա կատարած աշխատանքը Ջուղայի խաչքերերի հետ ուղիղ առնչություն ունի: Նա 1964-1987 թթ-ի ընթացքում լուսանկարել է 89 հայկական եկեղեցիները, 5,840 խաչքարեր և 22 հազար տապանաքարեր, որոնք բոլորն էլ հիմա ոչնչացված են:
Պարբերականի անդրադարձում խոսվում է նաև շոտլանդացի Սթիվեն Սիմի թողած վկայությունների մասին, ու նաև այն մասին, թե ինչ է ասել հենց ադրբեջանցի գրող, դրամատուրգ Աքրամ Այլիսլին, ով Իլհամ Ալիևի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից: Նա խոսել էր չարամիտ վանդալիզմից, քննադատել կառավարության գործունեությունը: Օտարալեզու պարբերականն Աքրամի խոսքերն է մեջբերել.
«Նման անիմաստ գործողությունները համաշխարհային հանրությունը կդիտարկի որպես կրոնական և բարոյական արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»։
The Guardian-ը գրում է, որ Պալմիրայում «Իսլամական պետության» կողմից իրականացրածն աշխարհն արդարացիորեն ճանաչել է ռազմական հանցագործություն, որը մեծ վնաս է հասցրել ոչ միայն Սիրիայի ժողովրդին, այլև ողջ մարդկությանը: Հույս է արտահայտվում, որ Նախիջևանում կատարվածն էլ նույն գնահատականին կարժանանա: Վերջում անդրբեջանցի մի պատմաբանի խոսքերն է մեջբերվում: Պատմաբանն անվտանգության նկատառումներով չի ցանկացել, որ անունը հրապարակվի, բայց Մաղաքյանին զեկույցի մասին ասել է.
«Այն բոլորիս համար է՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնից: Բայց հատկապես ադրբեջանցիների համար է, նրանց, ովքեր չեն կորցրել կամ ուրացել իրենց խիղճը»:
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...