23:48 04.03.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանն այսօր դարձյալ խոսել է հիմնադրամում ստեղծված իրավիճակի ու իր գնահատմամբ` կատարված ենթադրյալ չարաշահումների մասին:
Հիշեցնենք, որ Մհեր Խաչատրյանը չարաշահումներ թույլ տալու մեջ մեղադրեց նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին: Իր այս հայտարարությունից հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն անցկացրել է ներքին աուդիտ, որի արդյունքների մասին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ հիմնադրամի նախկին տնօրենը գործունեության ընթացքում որևէ չարաշահում թույլ չի տվել: Իսկ ներկայիս տնօրենն էլ հայտարարում է, որ ներքին աուդիտը պաշտոնական, իրավական որևէ բնույթ չի կրում ու այն պաշտոնական հայտարարություն տարածելու հիմք չի կարող լինել:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը 1 ամիս առաջ էր խոստացել փաստարկներ բերել հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի կատարած ենթադրյալ չարաշահումների մասին: Բայց հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն արգելել էր որևէ հայտարարություն անել մինչև արտաքին աուդիտի ավարտը:
Սակայն, խորհուրդը, կատարած ներքին աուդիտի արդյունքները հիմք ընդունելով, որոշում է կայացրել: Այնուամենայնիվ, արտաքին աուդիտ լինելու է, արդյունքները հայտնի կդառնան մարտի 25-ին:
Մինչ այդ, Մհեր Խաչատրյանն իր փաստարկներն է բերում ենթադրյալ չարաշահումների մասին: Դրանցից մեկը բնակարանի առուվաճառքից ավելացած 190.000 դրամի ծախսերի մասին փաստաթղթերի բացակայությունն է: Թե որտեղ է ծախսվել այդ գումարը, հիմնադրամում պատասխանել են, որ տրամադրվել է բնակարանատիրոջը, որ տանիքը վերանորոգի: Ու սա միայն բանավոր զանգով են ճշտել:
Ըստ Մհեր Խաչատրյանի` դա հաշվապահություն ունեցող կառույցի աշխատաոճ չի: Հաջորդ փաստարկներն էլ հետևյալն էին, որ 1 ու կես ամիս նախկին տնօրենը օգնական չի ունեցել, բայց փաստաթղթերով 100.000 դրամ աշխատավարձ է վճարել: Բնակարանի առուվաճառքից ավելացած ավելի քան 2 մլն դրամը Ղարիբ Հարությունյանը հիմնադրամին վերադարձրել է 5 ամիս անց ու այն ժամանակ, երբ արդեն տնօրեն չէր:
Մհեր Խաչատրյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ արեց` ասելով, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը քաղաքացիներին սոցիալական բնակարաններ է բաշխել, բայց մինչ այժմ 29 բնակարանների սեփականատերը հիմնադրամը չէ, ինչը կանոնադրությունն է պահանջում:
Ըստ Մհեր Խաչատրյանի` ինքն այս գործերը կհանձնի իրավապահ մարմիններին, որ նրանք պարզեն, թե որտեղ են հիմնադրամի տրամադրած բնակարանները: Մհեր Խաչատրյանը վիճարկում է նաև նախկին տնօրենի անգործությունը:
Նա չի հասցրել բնակարանի առուվաճառքի նոտարական պայմանագիրը 30 օրում կադաստր ներկայացնել, որպեսզի սեփականության վկայական ստանա: Վկայական չի տրամադրվել, գործն էլ դատարան է հասել:
Մհեր Խաչատրյանի խոսքերով՝ հիմնադրամը իրավունք չունի այսկերպ տնօրինել 300 քաղաքացիների գումարները, ովքեր ամեն ամիս հիմնադրամին իրենց աշխատավարձի մինչև 1 տոկոսն են փոխանցում որպես նվիրատվություն, ինչը ամսական մոտ 900.000 դրամ է կազմում: Իսկ հիմնադրամն իր գործունեության 3 տարիների ընթացքում ոչ մի անգամ հաշվետվություն չի ներկայացրել այդ գումարների տնօրինման մասին:
Մհեր Խաչատրյանը 8 ամսվա տնօրեն է, բայց փաստաթղթերի ընդունում-հանձնում նախկինի հետ չի արել՝ պատճառաբանելով, որ դրանք թերի են եղել: Մհեր Խաչատրյանի խոսքերով՝ ենթադրյալ չարաշահումների մասին բարձրաձայնումներից հետո իր հասցեին տարբեր մեղադրանքներ են հնչում, նաև այն, որ ինքը գործում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ցուցումներով, ինչը տնօրենը բացառում է: Մհեր Խաչատրյանը նաև հավաստեց, որ 400 քաղաքացիներից արդեն ստացել է բողոքներ 90-ականներից մինչ վերջին տարիներին բնակբաշխման գործընթացում տեղի ունեցած ենթադրյալ անօրինականությունների մասին:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...