Ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից. նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

Ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից. նախագիծ

14:35 06.03.2019

Հարկային նոր օրենսգրքի նախագծով ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կազատվեն եկամտային հարկից: Ինչպես հաղորդում է  ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը, այս մասին հայտնել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ անշարժ գույքի մասով, ըստ էության, երկու հիմնական փոփոխություն է առաջարկվում, առաջինը՝ այն, որ ֆիզիկական անձանց միջև անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները առաջարկվում է առհասարակ ազատել եկամտային հարկից, երկրորդը՝ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ֆիզիկական անձանց մոտ կենտրոնացել են բավական շատ հողակտորներ, որոնք ձեռնարկատիրական նպատակներով չեն օգտագործվում:

Պատճառներից մեկն էլ, փոխնախարարի կարծիքով, այն է, որ երբ ֆիզիկական անձինք իրենց հողակտորները վաճառում են ձեռնարկատիրական միավորներին՝ կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և այլն, այստեղ առաջանում է գնողի մոտ 10 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորություն: Սա, ըստ Պողոսյանի, չի խրախուսում հողը ձեռնարկատիրական նպատակներով ձեռք բերելու և օգտագործելու գործընթացը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն

18:05 06.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: ...

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

17:44 06.05.2024

Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված […] ...

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

16:35 06.05.2024

Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

Բուդապեշտում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի համատեղ ասուլիսը: Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն նախարար, հարգելի՛ Պետեր, Շատ ուրախ եմ գտնվել այստեղ և շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և հրավերի համար։ Այս այցը հաջորդում է նախորդ աշնանը Ձեր՝ Երևան կատարած այցին […] ...

Նախագահն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում

16:06 06.05.2024

Նախագահն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: ...

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

13:30 06.05.2024

Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ […] ...

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

12:22 06.05.2024

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Օրակարգում եմ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ։ ...

BACK_TO_TOP