Կոմիտասի 15 հասցեում կառուցապատողն իր իսկ ուժերով վերացնում է խախտումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Կոմիտասի 15 հասցեում կառուցապատողն իր իսկ ուժերով վերացնում է խախտումները

21:12 06.03.2019

Կոմիտասի 15 հասցեի նորակառույց բազմաբնակարան շենքի դիմացի տարածքը բարեկարգման նախագծով պետք է լիներ մայթ՝ միջնամասում կանաչ գոտի: Շեղվելով Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծից՝ կառուցապատողը զավթել է հարակից համայնքային հողատարածքները:

«Տարբեր փուլերով համայնքային հողեր են զավթել, մասամբ՝ նաև Շիրվանզադեի անվան դպրոցի տարածքից: Կառուցվել էր, այսպես ասած, պահեստային՝ պատշգամբի հատված: Դիմացի մասում ունեն նաև հարթակ, որը բարեկարգմամբ հաստատված նախագծով պետք է լիներ 5մ, սակայն այս պահին այն մոտ 8մ է», – նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:

Համայնքին պատկանող հողամասում ինքնակամ կառուցապատում անելու համար  նշանակվել է տուգանք՝  նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով:

Քաղաքապետարանի հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ կառուցապատողը  պարտավորվել էր խախտումները վերացնել սեփական ուժերով: Օրեր առաջ առաջնահերթ քանդվեց դպրոցի հետնամասին հարող կցակառույցը: Այսօր մեկնարկել են մայթի վերականգնման աշխատանքները:

«Կառուցապատոմից և տարածքը բարեկարգելուց հետո ի հայտ եկավ խնդիր, որն առնչվում է տեխնիկական փոքր շինությանը, որի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից ներկայացվեց, որ կան փոքր շեղումներ, որը մենք ինքնակամ վերացրինք: Հիմա ընթանում են ապամոնտաժման աշխատանքները», – նշել է կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Նաիրի Մնացականյանը:

Բարեկարգման աշխատանքներից հետո տարածքը կկանաչապատվի և կբերվի նախկին տեսքի:

Կոմիտասի 15-ն Արաբկիրում միակ հասցեն չէ, որտեղ հայտնաբերվել են խախտումներ:

Հրաչյա Քոչարի փողոցի՝ Վրացական-Փափազյան հատվածում հետիոտնի համար մայթ չկա: Խնդիրը շուրջ 30 տարվա պատմություն ունի: Բնակիչներն ու դպրոցի աշակերտներն ստիպված քայլում են փողոցի երթևեկելի հատվածով:

«1990-ականներին անկանոն կառուցապատումների հետևանքով գրավվեցին մայթերը: Այս տարի որոշել ենք խնդրին վերջնական լուծում տալ: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ:  Մայթի կառուցումն այստեղ ոչ այնքան հարմարավետության, որքան քաղաքացիների անվտանգության համար է:  Հետագայում նախատեսում ենք վերակառուցել նաև փողոցի մյուս հատվածը»,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Շուրջ 500մ երկարությամբ հատվածում կկառուցվի 1.5 – 1.8մ լայնությամբ մայթ: Հաշվի առնելով տեղանքի թեքությունը՝ կկառուցվեն նաև սահմանված չափանիշներին համապատասխան  հարմարավետ թեքահարթակներ: Շինարարությունը կմեկնարկի ամռանը, և կարճ ժամանակ անց բնակիչները կքայլեն մայթով՝ չվախենալով իրենց և երեխաների անվտանգության համար:

Վարչական շրջանի ղեկավարը նշում է՝ նման խնդիր կա նաև Արաբկիրի մի քանի այլ հատվածներում: Մինչև տարեվերջ մտադիր են դրանց մի մասը ևս վերակառուցել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP