12:05 07.03.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության մարտի 7-ի նիստում, անդրադառնալով կառավարության կառուցվածքի փոփոխություններին, կարևորեց Սննդի անվտանգության տեսչության քաղաքականության մշակման գործառույթը Գյուղնախարարությունից վերցնելը և Առողջապահության նախարարությանը հանձնելը:
Նրա խոսքով՝ երբ տեսչությունն Առողջապահության նախարարությունից փոխանցվել է Գյուղնախարարությանը, այդ որոշումը եղել է կողմնակալ և չհիմնավորված՝ պայմանավորված նույն քաղաքական ուժին այդ երկու նախարարությունների պատկանելով: Նախարարն առաջարկեց այս հարցը քննարկել: Թորոսյանն ընդգծեց՝ քաղաքականության մշակման մասին է խոսքը, քանի որ դա մարդու առողջությանը, հանրային առողջությանը վերաբերող թեմա է:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց.
«Նման հարց իրոք կա, երևի տրամաբանություն էլ: Մենք այս փուլում ինչ ենք անում, խնդրի վերին մասը լուծում ենք, հետո կան բազմաթիվ հարցեր՝ գործառութային, վերաբաշխման, մենք որոշեցինք, որ այդ գործառույթների վերաբաշխման նախագիծը միասին մշակենք, որ շիլաշփոթ չունենանք: Ես ստիպված պետք է կոնսոլիդացնեմ բոլոր առաջարկները: Եկեք՝ հասկանանք, որ կառավարությունը բաղկացած է 12 նախարարությունից, իսկ գործառույթները հստակ կբաշխենք մոտակա փուլում՝ հստակ իմանալով ծրագրերը, անելիքները, կադրային հստակ բազա ունենալով»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց.
«Մանավանդ որ պետք է հանդարտ ճանապարհով գնանք, շտապելու անհրաժեշտություն չկա»:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...