Պետական բյուջեի հաշվին աջակցություն կցուցաբերվի ոռոգման արդիական համակարգերի ներդրման գործընթացին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

Պետական բյուջեի հաշվին աջակցություն կցուցաբերվի ոռոգման արդիական համակարգերի ներդրման գործընթացին

13:29 07.03.2019

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանը կառավարության մարտի 7-ի նիստում ներկայացրեց «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նա հայտնեց, որ հարցը կաթիլային և անձրևացման համակարգերին է վերաբերում: Գևորգյանը տեղեկացրեց՝ 2018 թ. վարկ է տրամադրվել թվով 8 շահառուների՝ 315 մլն 526 հազար դրամ: Տենդենցը գնահատվում է հետևյալ կերպ՝ հոկտեմբեր-դեկտեմբերին 8 վարկից 5 վարկն է տրամադրվել, որպեսզի ընթացքն ավելի արդյունավետ լինի:

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին աջակցություն ցուցաբերել ոռոգման արդիական համակարգերի ներդրման գործընթացին` կիրառելով (ըստ համակարգը ներդնող տնտեսավարողի հայեցողության) ներքոհիշյալ տարբերակներից որևէ մեկը`

1) սուբսիդավորել ոռոգման արդիական համակարգերի ներդրմանն (սխեմայի կազմում, կապիտալ ծախսեր, ներդրման աշխատանքներ) ուղղված վարկերի տոկոսադրույքներն այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն 2 %, իսկ սահմանամերձ համայնքներում (այսուհետ՝ սահմանամերձ համայնքներ) կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալող կոոպերատիվներին (այսուհետ՝ կոոպերատիվ)` 0 % տոկոսադրույքով, եթե ներդրման աշխատանքներն իրականացվելու են սույն ծրագրի 30-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված մասնագիտացված կազմակերպության կողմից,

2) սուբսիդավորել ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար կատարված կապիտալ ծախսերի (մոտեցնող խողովակ, գլխամասային հանգույց, բաշխիչ ցանց) համար տրամադրված վարկերի տոկոսադրույքներն այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն 2 %, իսկ սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին` 0 % տոկոսադրույքով, եթե ներդրման աշխատանքներն իրականացվելու են առանց սույն կետի 1-ին ենթակետում նշված մասնագիտացված կազմակերպության,

3) փոխհատուցել ոռոգման արդիական համակարգեր ներդնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի (սխեմայի կազմում, կապիտալ ծախսեր, ներդրման աշխատանքներ) 16 %-ը, իսկ սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին` 18 %-ը, եթե ներդրման աշխատանքներն իրականացվելու են սույն կետի 1-ին ենթակետում նշված մասնագիտացված կազմակերպության կողմից,

4) փոխհատուցել ոռոգման արդիական համակարգեր ներդնող տնտեսավարողների կողմից կատարված կապիտալ ծախսերի (մոտեցնող խողովակ, գլխամասային հանգույց, բաշխիչ ցանց) 16 %-ը, իսկ սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին` 18 %-ը, եթե ներդրման աշխատանքներն իրականացվելու են առանց սույն կետի 1-ին ենթակետում նշված մասնագիտացված կազմակերպության:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ գաղափարն առաջին հայացքից գրավիչ է, բայց դրա արդյունավետությունը պետք է իսկապես գնահատել: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց այս ծրագրի արդյունքները նույնպես քննարկման առարկա դարձնել եռամսյակը մեկ: Որոշվեց` կառավարությունում երեք ամիսը մեկ հաշվետվություն կտրվի այս ծրագրի վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP