17:30 07.03.2019
Այսօր` կառավարության նիստի ժամանակ, երբ քննարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ մի քանի հանգամանքի վրա է ցանկանում հրավիրել ուշադրությունը.
«Մենք հիմա քվեարկում ենք մի նախագծի շուրջ, որն առավոտյան 10։00-ին ենք ստացել: Ճիշտ է, պարոն Ջանջուղազյանը փորձեց հանգամանալից ներկայացնել, բայց, ես օրինակ` մի փոփոխություն եմ տեսել, որը երկու շաբաթ առաջվա նախագծից էականորեն տարբերվում է և հիմա ոչ մի հնարավորություն չունեմ դա քննարկելու»,- ասել է Թորոսյանը:
Ըստ առողջապահության նախարարի՝ ակցիզային հարկի մասին ի սկզբանե դրված փիլիսոփայությունը հիմա դեֆորմացվել է: Մեկը վերաբերում է «Շաքարի հարկ» կոչվող հարկին է, որը հիմա «Գազավորված ըմպելիքների հարկ» է: Թորոսյանի խոսքերով` ցանկից դուրս են մնում այն ըմպելիքները, որ շաքար չեն պարունակում, գազավորված չեն, բայց պակաս վտանգավոր էլ չեն:
«Այսինքն՝ այս դեպքում խոսք լինել չի կարող որևէ առողջապահական նպատակ լուծելու մասին: Պետությունը իր համար որոշում է, որ մի տեսակ ապրանքն ավելի հարկի, մեկ այլ տեսակը չհարկի այլ նկատառումներով, ինձ համար անհասկանալի»,- հավելել է Թորոսյանը:
Ըստ Թորոսյանի՝ հաջորդ փոփոխությունն այն է, որ ծխախոտի արտադրանքի արտադրատեսակներից մեկի ակցիզային հարկը նախկինում եղել է 8500 դրամ, իսկ հիմա 2000 դրամ է դարձել: Իջեցումն իր համար անհայտ պատճառներով է եղել:
«Մենք խթանում ենք այս արտադրատեսակի օգտագործումը՝ շատ ցածր ակցիզային հարկ սահմանելով: Դա անընդունելի է առողջապահական տեսանկյունից ու նաև միջազգային պարտավորություններից ելնելով»,- ասել է Թորոսյանը:
Հավելենք, որ խոսքն IQOS-ների հարկային դրույքաչափերի մասին է:
«Ես էստեղ մի բան չեմ հասկանում, 8 ամիս քննարկում ենք և պարզում, որ էլի տեղյակ չենք քննարկումից, ինչի՞ է սա սենց»,- արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Արսեն Թորոսյանի՝ իրենք՝ որպես շատ շահագրգռված անձ, ներգրավված չեն եղել քննարկումներին:
«Լսե´ք, որ ՀԿ-ն ասում է` մեզ չեն ներգրավվել քննարկումների մեջ, էդ ես դեռ հասկանում եմ, բայց որ նախարարն է ասում, կներե´ք, ինձ համար զարմանալի է»,- արձագանքել է Փաշինյանը՝ հավելելով, որ Արսեն Թորոսյանին չի հետաքրքրում բյուջե մուտքը, այլ այն, որ ծխախոտը այնքան թանկ լինի, որ մարդիկ չծխեն։
Վարչապետի խոսքերով՝ կառավարությունը չի կարող լինել միայն առողջապահության, միայն ֆինանսների կամ միայն սոցիալական հարցերի նախարարություն: Պետք է մտածել նաև հարկային եկամուտների, գյուղացիների մթերքի մթերման մասին:
«Հեսա տեսեք՝ Ձեր ասածների արդյունքում մամուլում ինչ վերնագրեր կհայտնվեն»,- հավելել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
12:55 17.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ: Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին: Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, […] ...
12:49 17.06.2025
Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […] ...
12:42 17.06.2025
Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդինՀիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...
12:35 17.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետՀունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...