17:36 07.03.2019
Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցել է Հայր Սուրբին` վերստին շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատել է, որ Հայր Դանիելն իր բազմամյա նվիրյալ ծառայության շնորհիվ սիրված է հայ համայնքի կողմից և վայելում է ամենքի վստահությունը: Խոսելով հայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք է հայտնել, որ, աջակից ունենալով հոգևոր դասին և հավատավոր հայորդյաց, հնարավոր կլինի դրանք հաղթահարել և ազգային-եկեղեցական կյանքը վերընթացի մեջ պահել: Ամենայն Հայոց կաթողիկոսը կարևոր է նկատել, որ հովվական խնամքի ներքո մեր ժողովրդի զավակները ապրեն ազգային-հոգևոր արժեքներով, հավատարիմ մնան իրենց ինքնությանը և, ծաղկեցնելով հայ համայնքը, իրենց օգտակար ծառայությունը բերեն ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:
Զրույցի ընթացքում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդն իր որդիական սերն ու երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին` դեռևս Մայր Աթոռում իր սարկավագության տարիներից սկսյալ իր նկատմամբ մշտապես ցուցաբերված հայրական խնամքի և վստահության համար` պատիվ նկատելով առաջնորդական հանգամանքում իր ծառայությունը Հայոց Եկեղեցուն:
Հայր Դանիելը ևս անդրադարձ է կատարել թեմի և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին` նշելով, որ իր ողջ ուժերն և կարողությունները պիտի ներդնի և ծառայեցնի ի պայծառություն Արևելյան թեմի և ի բարօրություն հավատավոր ժողովրդի:
Վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը Աստծո զորակցությունը և հաջողություններ է մաղթել Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին իր առաջնորդական առաքելության մեջ:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...