14:45 08.03.2019
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը և «Երևան մոլը» հայտարարում են նոր ծրագրի մեկնարկի մասին:
«Հաճախ դիմում են խանութներ և ուզում են համագործակցել: «Երևան մոլի» հետ մեկնարկում է ծրագիր, որի շրջանակներում հայ դիզայներների արտադրած զգեստների վաճառք կլինի, իսկ հասույթը կփոխանցվի կենտրոնին՝ անվճարունակ կանանց հետազոտելու համար, իսկ հետազոտությունները կկատարվեն 50 տոկոս զեղչով»,- հայտարարեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը նաև հուշագիր է ստորագրել առողջապահության նախարարության հետ, որը ենթադրում է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ՊԱՊ թեստ ծրագրի իրականացում առաջնային պոլիկլինիկաներում: Շեղում հայտնաբերելու դեպքում կենտրոնում կրկնակի զննում կիրականացվի: Զննությունից հետո, եթե հաստատվում է, որ կա խնդիր, անվճար վիրահատություն է կատարվում կանանց համար:
«Այս հուշագիրը չի ենթադրում ֆինանսավորում պետության կողմից: Մեր միջոցներով է կատարվում` մեր հիմնադիրների թույլտվությամբ և համաձայնությամբ: Մեր անձնական շահագրգռվածությունն այն է, որ երազում ենք ունենալ առողջ հասարակություն, իսկ հասարակությունը չի կարող առողջ լինել, եթե կանայք առողջ չեն»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Ծրագիրը գործում է հունվարի 1-ից:
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...
09:14 02.05.2025
Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն: Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների […] ...
09:10 02.05.2025
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՊերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը […] ...
09:05 02.05.2025
Վենսը հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի առաջարկների միջև «ոսկե միջին» փնտրելու մասինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսն ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ներկայացրել են իրենց առաջարկները՝ որպես հակամարտության կարգավորման գործընթացի մաս, և այժմ «ոսկե միջինի» որոնումներ են ընթանում։ «Այն, ինչ մենք տեսանք վերջին երկու շաբաթվա ընթացքում, այն է, որ կողմերից յուրաքանչյուրն ասել է՝ «Սա մեր խաղաղության առաջարկն է»: Ուկրաինացիներն արել են դա, իսկ հիմա, կարծում եմ, հարցն […] ...
09:00 02.05.2025
Bloomberg․ ԱՄՆ-ը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ համաձայնագրերի համարՎաշինգտոնը նախատեսում է օգտագործել ուկրաինական հանքանյութերի գործարքը որպես մոդել այլ երկրների հետ ապագա համաձայնագրերի համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Դրա տվյալներով՝ ամերիկյան վարչակազմը մտադիր է հավատարիմ մնալ այս մոտեցմանը «այն շրջանների նկատմամբ, որոնց Միացյալ Նահանգները սովորաբար դրամաշնորհներ կամ վարկեր է տրամադրում»։ Գործակալության աղբյուրի համաձայն՝ Կիևի հետ գործարքը վկայում […] ...