19:05 09.03.2019
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը Հայաստանում 2018 թ. դեկտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցում նշում է՝ նոյեմբերի 1-ին ՀՀ նախագահը հայտարարեց դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Այդ ընտրությունները կայանալու էին ի հետևումն վարչապետ Փաշինյանի՝ հոկտեմբերի 16-ին ներկայացրած տակտիկական հրաժարականի, որի նպատակն էր լուծարել Ազգային ժողովը:
ԱԺ պատգամավորների մեծամասնությունը նախապես պայմանավորվել էր չընտրել նոր վարչապետ՝ այդպիսով հնարավորություն ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար: Զեկույցում փաստվում է՝ կանայք թերներկայացված են պետական պաշտոններում. նրանք զբաղեցնում են լուծարված Ազգային ժողովի պատգամավորների 17 տոկոսը, 21 նախարարի պաշտոնակատարի պաշտոններից 1-ը, 10 մարզպետի պաշտոններից և ոչ մեկը և 49 քաղաքապետի պաշտոններից միայն մեկը:
«Նոյեմբերի 19-ի ԿԸՀ-ն համապարփակ արշավ սկսեց իրականացնել քաջալերելու քվեարկությանը մասնակցությունը, ընտրողներին ընտրությունների օրվա ընթացակարգերի վերաբերյալ իրազեկելու և ձայների առքուվաճառքի արգելքի մասին նախազգուշացնելու համար, այդ թվում՝ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով (նաև մատնախոսության լեզվով): Այնուհանդերձ, ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նկատեց, որ տպագիր նյութերը բավականաչափ լայնորեն չեն տարածվել հեռավոր գյուղական վայրերի ընտրողներին հասանելի լինելու համար: ԿԸՀ-ն նաև տպագիր նյութեր է պատրաստել զինծառայողների համար, որոնց մեջ կային մեծ թվով առաջին անգամ քվեարկողներ:
Ըստ ԿԸՀ-ի՝ ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար մատչելի ձևաչափով տպագիր նյութեր պատրաստել: Ընտրական օրենսգիրքը թափանցիկության բարձրացման նպատակով նախատեսում է բոլոր տեղամասային կենտրոններում տեսախցիկների կիրառում: Այս ընտրությունների համար ԿԸՀ-ն կիրառել էր իր 2016թ. որոշումը, ըստ որի՝ տեսախցիկներ տեղադրվում են միայն 1.500 ամենամեծ տեղամասային կենտրոններում՝ այնպես, որ բոլորի համար հնարավոր լինի առցանց հետևել և տեսագրել քվեարկության ու ձայների հաշվարկի ընթացքը:
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից դիտարկված շատ տեղամասային կենտրոններում քվեարկության սենյակների ներքին դասավորությունն ու տեսախցիկների անհարմար դիրքում տեղադրված լինելը խոչընդոտել են առցանց ձայների հաշվարկին պատշաճ կերպով հետևելուն:
Ընտրություններից և ընտրական վեճերի լուծման համար օրենքով սահմանված համապատասխան ժամկետների ավարտից հետո ընտրական հանձնաժողովները, ընտրապայքարի մասնակիցներն ու հավատարմագրված դիտորդները հնարավորություն են ունեցել ձեռք բերել տեսախցիկներով արված տեսագրությունները ծառայություններ մատուցող առևտրային ընկերությունից»,- նշվում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցում:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...