Եգիպտոսի համար Էրդողանի վարած քաղաքականությունն անընդունելի է. եգիպտահայ լրագրող – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Եգիպտոսի համար Էրդողանի վարած քաղաքականությունն անընդունելի է. եգիպտահայ լրագրող

10:39 11.03.2019

Մյունխենի անվտանգության համաժողովի գլխավոր նստաշրջանում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի ելույթը Մերձավոր Արևելքում անկայունության հետևանքների մասին շարունակվում է քննարկվել եգիպտական մամուլում: Իր ելույթում Եգիպտոսի նախագահը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության մասին` մասնավորապես ասելով. «100 տարի առաջ մենք ընդունեցինք հայերին հայկական կոտորածներից հետո և ապահովեցինք խաղաղություն ու կայունություն»: Եգիպտական «Ալ Ահրամ» թերթի հայ սյունակագիր, վերլուծաբան Թովմաս Գորգիսյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ նախագահ Սիսին Հայոց ցեղասպանության կամ ջարդերի  մասին առաջին անգամ չէ, որ խոսում է, բայց այս անգամ նրա այս մատնանշումն աչքի ընկավ, քանի որ հնչեց միջազգային համաժողովի ժամանակ:

«Իր ելույթում Սիսին հիշեցրեց, որ հարյուր տարի առաջ հայերին ընդունելու առումով Եգիպտոսը ոչ մի խտրականություն չի դրել և ցանկացավ ասել, որ այսօր էլ  Եգիպտոսը պատրաստ է ընդունել հինգ միլիոն գաղթականների և նրանց հետ վարվել իբրև երկրի ժողովրդի մաս»,- ասաց Թոմաս Գորգիսյանը՝ պատասխանելով նաև մեր այն հարցին, թե արդյո՞ք Եգիպտոսի հայությունն այս առիթը կօգտագործի և կբարձրացնի Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը.  Եգիպտոսի հայությունը վերջին յոթ-ութ տարիներին այս հարցում վայելում է Եգիպտոսի կառավարության դրական կեցվածքը, այս հայտարարությունը նորություն չէր հայերի համար:

«Վերջին տարիներին Եգիպտոսը տարբեր առիթներով Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի, հայ գաղթականների նկատմամբ իր մոտեցումներն արտահայտել է՝ մանավանդ նշելով հայերի դերը Եգիպտոսի տնտեսության, մշակույթի բարգավաճման գործում: Ընդ որում, ոչ միայն վերջին հարյուր տարիներին, այլ տասը դարերի ընթացքում: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում հայկական կազմակերպություններն այստեղ աշխատանք են տանում. Հայ դատի գրասենյակը, ՀԲԸՄ-ն, այլ կազմակերպություններ, ամեն ինչ անում են, որ Եգիպտոսի հայերի դերը երկրի զարգացման մեջ ամբողջական ձևով ծանոթ լինի Եգիպտոսի ժողովրդին»,- ասաց եգիպտահայ վերլուծաբանը:

Նա անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին վերջին շրջանում արաբական մի շարք պետություններում սկիզբ առած խոսակցություններին. Այս առումով կարելի է ասել, որ որոշ կոնկրետ քայլեր են կատարվել, բայցևայնպես, հարցը մնում է այն, թե ի՞նչ կարելի է անել, որ հարցը դառնա քաղաքականության մի մաս և չմնա հայտարարությունների մակարդակում: Ի վերջո, Թուրքիայի և արաբական երկրների միջև կան նաև շահեր, կա տնտեսական մեծ գործակցություն, հետևաբար դժվար է ակնկալել, որ արաբական աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը կդնի նժարի վրա:

«Առայժմ կարելի է միայն նկատել Էրդողանին ուղղված քննադատություններ, Ցեղասպանության հարցի մասին որոշ ակնարկներ, բայց, իմ կարծիքով, ամբողջությամբ դեռ չի հասունացել հարցի այնպիսի մակարդակ, որի պատճառով Թուրքիայի և արաբական իսլամական երկրների միջև բախումներ տեղի ունենան: Պետք է նկատի ունենալ նաև, որ Իսլամական համաժողովը շատ հաճախ այս հարցին նայում է իսլամ դավանողների  և քրիստոնյաների միջև գոյություն ունեցող հարց, ուստի հնարավոր չէ, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ կեցվածքն արագ փոխվի»,- ասաց Թովմաս Գորգիսյանը` ավելացնելով նաև, որ Էրդողանի հասցեին հնչող Եգիպտոսի պաշտոնյաների քննադատություններն էլ արդեն սովորական են դարձել, որովհետև Եգիպտոսի համար Էրդողանի վարած քաղաքականությունը «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հանդեպ հստակ է և շատ հաճախ է քննադատության ենթարկվում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

18:30 03.08.2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրը

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...

BACK_TO_TOP