20:00 11.03.2019
Հաշվի առնել կլիմայական պայմանները, թե որ տարածաշրջանում որքան է արևային օրերի քանակը, կարևոր նախապայման է, որը որոշիչ դեր է կատարում, թե ինչ տիպի արևային ֆոտովոլտային կայաններ ու ինչ որակի կամ դասի էլեկտրական վահանակներ կարելի է առաջարկել սպառողներին: Գերմանիայում վերապատրաստված հայ մասնագետներն ուսումնասիրել են Շիրակի մարզի եղանակային պայմանները: Արևի ջերմատվությունը և օրերի քանակը լիարժեք են, որպեսզի նոր սարքերը կիրառվեն այդ մարզում:
Առաջարկվող արևային ֆոտովոլտային վահանակների տեխնոլոգիական գործընթացում ներդրվել են նորարական գաղափարներ: Վահանակներն անվնաս են տարվա բոլոր եղանակներին, հրդեհակայուն են ու հարմարեցված են այնպես, որ արտաքին ազդեցություններից ֆոտովոլտային սալերի ոչ մի հատվածից կլանող էներգիան չի կորչում:
«Կապ չունի վահանակի որակը: Եթե ես ցանկացած պանել, որը 345 վատտանոց է, ծածկեմ, օրինակ, ձեռքով, ապա այս դեպքում 30 տոկոսով գեներացումը կընկնի: Իսկ ծածկվելը կարող է լինել փոշուց, տերևով ծածկվելուց և այլն, իսկ մեր ընկերության վահանակները, դիոդային համակարգով այս վահանակների դեպքերում, կարող է գեներացումն ընկնել 1-ից մինչև 3 տոկոս»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «ՕՀՄ Էներջի» ընկերության տնօրեն Սևակ Գևորգյանը:
«1 կՎտ կայանը միջինը կարող է արտադրել 1550 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա տարեկան կտրվածքով: Այս թիվը կախված է տեղանքից, որովհետև Հայաստանում տարածաշրջանների արևային պաշարները տարբեր են»,- ասել է «ՕՀՄ Էներջի» ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Հախվերդյանը:
Օրենսդրական դաշտն էլ թույլ է տալիս կուտակած էլեկտրաէներգիան վաճառել էլցանցերին` ֆիքսված 22. 5 դրամով: Սա նաև բիզնես տեսանկյունից է սկսել հետաքրքրել սպառողներին, այսինքն` այն ծախսերը, որոնք կատարելու են այս կայանները ձեռք բերելու և տեղադրելու համար, կարճ ժամանակամիջոցում այլ արդյունքի տեսքով վերադառնում է սպառողին:
13:11 04.08.2025
4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայումՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ […] ...
13:00 04.08.2025
Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՄ-6, Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
12:50 04.08.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...
12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...