16:12 11.03.2019
«Թեղուտի պոչամբարը կառուցվել է շատ փնթի ձևով, սևահողը չհեռացվեց և մեկուսիչ շերտով չփակվեց: Ֆաբրիկայի գործարկումից 3 ամիս հետո իմ տնամերձում 3 աղբյուր հայտնվեց, որից մեկը` շենքի տակ, և ճաքեր հայտնվեցին: Այնտեղ, որտեղ հնարավոր էր գումար տնտեսել, առանց խորը վերլուծության ծրագրային փոփոխություններ կատարեցին, պոչամբարի ու ֆաբրիկայի տեղերը փոխվեցին, և այսօրվա պոչամբարի տեղը պետք է լիներ անվտանգության գոտի, որը կբացառեր Շնող գետի աղտոտումը»,- Թեղուտի գործով հանրային բնապահպանական դատարանում հայտարարեց տեղի բնակիչ Լևոն Ալիքխանյանը:
Նա պատմեց, որ Շնող գետի ափին ունի այգի, սակայն տեսնելով թունավորված հողերը, իր ջրագիծը քանդել է, ջրազրկել իր հողերը, և այգին չորացրել է՝ մտածելով, որ հետագայում գոնե այդ տարածքի քիմիական բաղադրությունը կփոխվի և նպաստավոր կդառնա հողն օգտագործելու համար:
Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ 5 հա այգի ունի, որից 3-ը գնել է 4 տարի առաջ՝ վարկով: Հողը գնել է 60 000 դոլար, իսկ հողի գույքահարկը, որպես գերակա շահ, հաշվել են 360-400 հազար դրամ, մինչդեռ նույն կարգավիճակի հողը վաճառել է 2-2.5 մլն դրամ 1 հա-ի համար: Հրանուշ Խառատյանը հետաքրքրվեց` արդյո՞ք կա նոտարով հաստատված թուղթ, որ հողը գնել են 60 000 դոլարով, և բնակիչը նշեց, որ բոլոր թղթերն առկա են:
«Ինչ վերաբերում է ջրին, ապա արտահոսքի պատճառով այգում խոզ պահեի, բադ, հավ պահեի, թե ճանճ պահեի, լրիվ սատկում էին, ձուն, միսն էլ չգիտեմ, ուտելու ենթակա՞ է, թե՞ ոչ»,- ասաց բնակիչը:
Հրանուշ Խառատյանն էլ հակադարձեց,որ այդ միսը վաճառվում է, և մենք ենք ուտում:
Մեկ այլ բնակիչ կառավարությանը կոչ արեց հետևողական լինել:
«Հանք շահագործող ընկերությունը պատասխանատվություն էր ստանձնել, որ հատված անտառի դիմաց կրկնակի հեկտար ծավալով անտառ պետք է տնկի, բայց փաստացի այդ անտառները գոյություն չունեն: Փոխարենը շատ լավ շոուներ են կազմակերպել, որ այսքան անտառ ենք տնկել, ներգրավել են երիտասարդությանը, դերասաններին, դպրոցների աշակերտներին: Այսինքն` լավ PR են արել, որ լավ աշխատանք ենք կատարում, անտառ ենք վերականգնում, աշխատատեղեր ենք ստեղծում»,- ասաց տեղի բնակիչ Ռայա Մելքոնյանը:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...