17:02 11.03.2019
«Երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն լիցենզիա ձեռք բերեց, այդ ընթացքում 3 անգամ ՏԻՄ ընտրություն կատարվեց, գյուղապետ ու ավագանի փոխվեց: Ենթադրենք` բոլորն էլ լավ չեն աշխատել և ժողովրդի մտահոգությունները չեն կատարել, սխալ է, ստատիստիկան մնում է ստատիստիկա»,- մարտի 11-ին, Հանրային բնապահպանական դատարանում Թեղուտի հանքի գործի քննության ժամանակ ասաց Լոռու մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Դեմիրճյանը:
Նա նաև վստահեցրեց, որ Լոռու մարզպետարանը մասնակցել է Թեղուտ և Շնող համայնքներում կայացած գրեթե բոլոր հանրային քննարկումներին, սակայն դրանց ժամանակ սուր բնապահպանական հարցադրումներ չեն եղել:
«Հիմնականում Թեղուտ և Շնող համայնքներում ինչքան քննարկումներ է իրականացրել «Թեղուտ» ՓԲԸ-ն, հարցերի 90 տոկոսը վերաբերում էր աշխատատեղերին՝ ինչո՞ւ տղաներիս չեք ընդունել, ե՞րբ կարող եմ գալ և այլն: Բնապահպանական սուր հարցադրումներ հազվադեպ են եղել: Մենք աչալուրջ ենք եղել հիմնական նրան, որ առաջին հերթին հասարակություն-համայնք-պետություն համագործակցությունը ճիշտ լինի»,- ասաց Արտակ Դեմիրճյանը:
Մարզպետարանի ներկայացուցիչը նաև նշեց, որ 4 տարի շարունակ դիմել են Բնապահպանության նախարարին, որ Թեղուտ և Շնող համայնքները ընդգրկվեն առավել վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների շարքերում բնապահպանական սուբվենցիաներ ստանալու համար: Բնապահպանության նախարարությունը համաձայնություն էր տալիս, իսկ ֆինանսների նախարարությունը` կասեցնում: Շատ մեծ գումարներ չէին այդ բնապահպանական գումարները, բայց, ըստ մարզպետարանի ներկայացուցչի, համայնքը կունենար լրացուցիչ եկամուտ և ավելի պատասխանատու ու հետևողական կլիներ արտանետումների ու բնապահպանական վճարների դիմաց: Արտակ Դեմիրճյանը նաև իր դրական վերաբերմունքը հայտնեց «Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ:
«Հոգուս մեղք չվերցնեմ, «Թեղուտի» անձնակազմի հետ աշխատել եմ, շատ երկրաբաններ կան, որ իրենց կատարած աշխատանքը, որակը, մտահոգությունը ոչ մի ուրիշ հանքավայրում չեմ տեսել: Շատ լավ, պատասխանատու են, եթե, օրինակ, ինչ-որ տեղ հորատանցք էին ծակում, կարող էին հորատանցքի հեղուկը թափել ձորը, իրենք չէին անում, ոչ մի հանքավայրում նման բան չեմ տեսել»,- ասաց նա:
Որպես դատավոր հանդես եկող Հրանուշ Խառատյանը հետաքրքրվեց` ուրիշ ո՞ր հանքերում է հետևել այդ պրոցեսին, ու Արտակ Դեմիրճյանը որպես օրինակ նշեց Լոռու մարզի մետաղական հանքավայրերը: Նկատառմանը, որ մյուս տեղերում ավելի անպատասխանատո՞ւ են, Դեմիրճյանը պատասխանեց.
«Ոչ թե անպատասխանատվություն, այլ ավելի շատ «մասնագիտական կարողությունների թուլություն» կձևակերպեի»:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...