21:58 12.03.2019
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է նաև մայրաքաղաքի խնդիրներին վերաբերող հարցերին:
Հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը տրանսպորտի, աղբանոցների, վերելակների հետ կապված խնդիրները լուծելու խոստում է տվել: Հարցին՝ այդ խնդիրները լուծովո՞ւմ են, Տիգրան Վիրաբյանը պատասխանել է։
«Ցանկացած տրված խոստում ունի կատարման հստակ ժամանակացույց, որը մենք արհեստականորեն չենք կարող փոխել: Մենք չենք կարող տալ խնդիրներին կոսմետիկ լուծումներ, որպեսզի հանրության, այսպես ասած, քիմքը շոյենք: Մենք ցանկացած խնդրի պետք է տանք խորքային լուծում, ցանկացած խնդիր պետք է լուծելի չլինի միայն այն ժամանակահատվածի համար, երբ որ այս քաղաքային իշխանությունն է ղեկավարում մայրաքաղաքը: Խնդիրները պետք է լինեն լուծված հետագա տարիների համար նույնպես», – ասել է փոխքաղաքապետը:
Ըստ Տիգրան Վիրաբյանի՝ հենց նշված պատճառից ելնելով է քաղաքապետը խուսափում կոսմետիկ լուծումներ տալուց, ուսումնասիրում է խնդիրն ամբողջությամբ՝ փորձելով գտնել այն լուծման ճանապարհը, որն ամբողջությամբ կսպառի խնդիրը:
Հարցին՝ այս ամիսների ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է, երևանցիները զգացե՞լ են դրական փոփոխություն, փոխքաղաքապետը պատասխանել է․
«Բնականաբար, որոշակի փոփոխություններ կան, որոնք երևանցիները զգացել են: Օրինակ՝ կրթության ոլորտում կան մի շարք փոփոխություններ, որոնք տեղի են ունենում և շարունակաբար պետք է գնան: Ես չեմ կարող գտնել մի երևանցի, որը կասի, որ իր բարեկամը որևէ դպրոցում աշխատանքի տեղավորվելու համար վճարել է որևէ գումար, չեմ կարող գտնել մի երևանցի, որը կասի, որ իր դպրոցում կամ մանկապարտեզում ինչ-ինչ աշխատանքների համար իրենից գումար են պահանջում»։
Հաղորդավար Արամ Աբրահմյանը նկատել է, որ առաջ էլ չէին ասում, բայց պահնաջում էին.
«Մենք ունեցանք մի դեպք՝ կար ֆեյսբուքյան գրառում, երբ որ քաղաքացիներից մեկը նշում էր՝ Ավանի դպրոցներից մեկում ուսուցիչ տեղավորելու համար 2000 դոլար կաշառք է պահանջվել: Մենք վերցրեցինք դեպքը, տվեցինք համապատասխան մարմիններին ուսումնասիրության: Համապատասխան անձը հրավիրվեց բաժին, որից հետո նա բացատրություն տվեց, որ ուղղակի դեպքի մասին լսել է երթուղայինում»,- նկատել է Տիգրան Վիրաբյանը՝ հավելելով, որ իրենք շատ հետևողական են այդ հարցերում և ցանկացած քայլ, որը ոչ լեգալ շարժերի մասին կասի, պատժվելու է:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...