12:34 13.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից խորհրդարանում այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների միասնական նիստի արդյունքները:
«Մենք ողջունում ենք, որ առաջին անգամ տեղի ունեցավ Անվտանգության խորհուրդների միասնական նիստ, սակայն այն, ինչ սպասում էինք մենք և հանրությունը, լիարժեք պատասխանը չստացվեց, կարող է՝ մոտ օրերս ստացվի, բայց դա կիսատ էր, բավարար չէր»,- ասաց նա:
Ծառուկյանը նաև անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ նշելով, որ այն միակողմանի հայտարարություն էր, որն իրենց և ժողովրդին չէր բավարարում:
«Դա միակողմանի որոշում էր, որը մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:
ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք շեշտադրում պետք է լինի:
«29 տարի է՝ արցախցին այդ խնդիրը կարգավորել է, լուծել է՝ միջազգային բոլոր նորմերը պահելով դե ֆակտո որպես անկախ պետություն, էսօր ոնց որ Արցախն է, նույնպես Ադրբեջանն է, եթե դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների: Մեր ժողովուրդն Արցախը հենց այնպես չի վերցրել, արյուն է թափվել, մեր ժողովրդի արյան գնով է վերցված»,- ասաց Ծառուկյանը:
Դիտարկմանը, թե ցանկություն կա Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, նա արձագանքեց․
«Է, թող բանակցի, բայց ո՞վ է խանգարում, թող վերադառնա, ո՞վ է բան ասում, լրիվ նորմալ է ասում, բայց այն, ինչ սպասում էինք հանրությունը, մենք՝ թերի մնաց, իմ ուզածը, իմ խմբակցության ուզածը չեղավ, դա միակողմանի էր: Արցախցին այդ խնդիրը վաղուց լուծել է, որպես անկախ պետություն՝ այսօր ոնց որ Ադրբեջանը, Արցախը նույն իրավունքներն ունի, որ իրար հետ պետք է բանակցեն, ոչ թե միակողմանի տարածքները պետք է հանձնվեն, ինչի՞ հիման վրա»:
Ծառուկյանի համոզմամբ՝ պետք է համախմբվել և հանդես գալ միասնական, խոսել ուժեղի դիրքից:
«Եթե Ադրբեջանը 20 տարի ձայն չէր հանում, նստած լռում էր՝ զինվելով, ամեն ինչ կարգավորելով, և այսօր բարձրաձայնում է, ոչ մի խաղաղ բանակցության մասին չի խոսում, միշտ ահաբեկելով, զենքով, դրա համար այն խնդիրը, որ մեր պետության, Արցախի, մեր ժողովրդի ապագայի խնդիր է, պետք է Արցախ-Սփյուռք-Հայաստան բոլորով միասնական լինենք, համախմբվենք, ինչ ունենք, պետք է կարճ ժամանակում կրկնապատկվի, եռապատկվի: Ուժեղի հետ են հաշվի նստում, որ հիմնական խնդիրը, նպատակը, ինչի համար արյյուն է թափվել, լուծվի»,- ասաց նա:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...