14:49 13.03.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողները ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարց ուղղեցին վիսկիի սպասվող թանկացման մասին, որին ի պատասխան՝ ԲՀԿ առաջնորդն ասաց.
«Վիսկին կարող է թանկանալ, բայց գազավորված ջրերի կամ սիգարետի թանկացումն անընդունելի է, վիսկիից մեծահարուստներն են օգտվում, կարելի է թանկացնել, բայց մյուս ապրանքները, որ թանկացնում են, թե շաքարը շատ է, ժողովուրդն է օգտվում: Եթե վնասակար է, կարելի է լրիվ վերացնել, կամ ծխելը կարելի է լրիվ արգելել, պետք է լսենք ժողովրդին, հասկանանք իրավիճակը, նոր բարձրացնենք»:
Հարցին, թե ինքը շարունակելո՞ւ է վիսկի օգտագործել, ասաց.
«Իհարկե, շարունակելու եմ օգտագործել, բայց դա մեր վրա չի ազդի, պետք է նայենք ժողովրդին»:
Խոսելով այն հարցի մասին, թե աղքատությունը ժողովրդի ուղեղներում է, Ծառուկյանն անդրադարձավ վարկերի խնդրին՝ ասելով.
«Մենք գիտենք՝ ունենք 650 հազար ընտանիք, 1.5 մլն վարկառու, դա նշանակում է, որ ամեն ընտանիքում 2.5 մարդ վարկի տակ է, մտածմունք է, թե ինչպես վարկն ու պարտքը փակի: Այսօր մարդն աշխատանք չունի, աշխատավարձը ցածր է, պետք է կարողանա դրանք փակել, պետք է քայլ կատարենք, ներում շնորհվի գումարային, որ կեսը բանկերը փակեն, որ մեծ տոկոսներով են տվել, կեսն էլ մենք, որ մեր ժողովրդին հնարավորություն տանք ուղեղները պայծառացնելու, հարստանալու»,- ասաց նա:
Իսկ ուղեղներում մտածելակերպի փոփոխությունը ոչինչ չի տա, կարծում է նա։ «Ինչքան էլ մտածի, որ հարուստի կարգավիճակում է, ամսվա վերջը գալիս է, իրեն զուրկ է պահում, չի օգտվում ճոխությունից, նրանց միտքը գումար փակելն է, եթե ուզում ենք բան փոխվի, պետք է քայլ կատարենք: Ամեն գործարար էլ, բնակիչ էլ պետք է մասնակից լինի տնտեսական հեղափոխությանը, բայց դրա համար հարկավոր են պայմաններ, հիմա նստի տունը, մտածի, որ վաղը հարստանալու ես, բայց պետք է քայլեր կատարեն, ոչ թե էսօր 3 մլն տան, գնաս ավտո առնես, երեք ամիս հետո վաճառես, այլ առաջինը պետք է աշխատանք, բիզնես, ինչ պետք է ծախսես ու դրա դիմաց ինչ ստանաս, այսօր անհրաժեշտ է ժողովրդին տնտեսական հեղափոխություն, որի համար գումարներ դնել բոլոր ոլորտներում, որ լիարժեք ծախսելով տնտեսական աճ լինի, մեկ տոկոսը 12 մլրդ է, եթե լինի, շահույթ կունենանք»:
Ծառուկյանը շեշտեց, որ տնտեսական հեղափոխություն կատարելու համար առաջին հերթին պետք է ներդրումներ կատարվեն, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում:
«Գյուղատնտեսական աճ կունենանք, Էմիրաթները մեր կողքին են, այնտեղ օրական 2000 տոննա պտուղ-բանջարեղեն են մթերում, ամենալավ գյուղմթերքը մենք կտանք, պետք է ներդրում, որի համար պետք է նայել, ամբողջ աշխարհում ինչ պայմաններ են առաջարկում երկրները, մենք ավելի լավ պայման առաջարկենք, պետք է անել, որ իրենք ցանկանան, կառավարությունն էլ որոշի՝ ում տա այդ ոլորտը, որ ունենա իր բանկային հաշիվները, շրջանառությունը, փորձը, առանց գումար չի կարող տնտեսական հեղափոխություն լինի, 1․5-2 մլրդ ներդրում պետք է կատարենք տարեկան, առանց գումար դնելու ո՞նց կլինի»:
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...