14:57 13.03.2019
Այսօր ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ իր տան խուզարկության, որդու հարցաքննության վերաբերյալ հարցերին։
«Ես ասել եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և առաջինը երևացողները, ըստ օրենքի՝ ինչ որ պետք է, կատարվել է, չենք հրաժարվել, պատրաստ ենք եղել, ցանկացած հարցով պետք է օրինակ լինենք, պատասխան տանք օրենքի առաջ»:
Ապա լրագրողները հետաքրքրվել են տնտեսության զարգացման նախադրյալներով, հարցրել, թե տեսնո՞ւմ է իր դերակատարությունը տնտեսական հեղափոխության գործընթացում: Ծառուկյանը պատասխանել է.
«Այսօր տնտեսության զարգացման համար ոչ թե կտրուկ ավելացում է հարկավոր, այլ թեթևացում, գործարարը վճարում է 10 մլն դրամ տուրք, եթե ավելացնում են, սարքում են 12 մլն, հնարավոր է՝ մի քանի ամսում գործարարը սնանկ ճանաչվի, աշխատողները գործազուրկ դառնան, դրա համար պետք է 10-ը 8 մլն սարքել, իսկ եթե 300 ընտանիքն աշխատում է, իր տունը պահում է, իսկ ինքն էլ 8 մլն է վճարում, մեկ տարի հետո, եթե տնտեսական աճ կա, կկանչեն, կասեն ավելի շատ հարկ վճարի»,-գործարարը նկարագրում է իր տեսլականը:
Նրա կարծիքով՝ գործարարների նկատմամբ ներկայում կիրառվող ճնշումները չպետք է լինեն: «Եթե աշխատատեղ ստեղծողին, բյուջե լցնողին քամենք, հաջողության չենք հասնի»,- կարծում է նա:
Ըստ նրա՝ պետությունը պետք է ոչ միայն տուրքերը բարձրացնի, այլև ներդրումներ կատարի տնտեսության մեջ, որը կբերի տնտեսական աճի: «Պետությունը պետք է բյուջեից բացի, որոշ գումարներ դնի, արտադրամասեր բացի, կողմնակի տարեկան լինի 1 մլրդ գումար, աշխատատեղեր էլ բացվեն»:
Իսկ ներդրումների աճը պետք է ապահովել օրենքում փոփոխություններ կատարելով, որպեսզի ներդրողը Հայաստան գա ոչ թե հայրենասիրությունից դրդված, այլ շահույթ ստանալու ակնկալիքով:
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...