ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են Արթուր Դավթյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.09 oC

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են Արթուր Դավթյանի հետ

16:25 15.03.2019

ՀՀ Գլխավոր Դատախազությունից հայտնում են, որ  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին:

Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության և համազեկուցողների միջև հաստատված կայուն շփումների ձևաչափը հատկապես ներկայիս շրջափուլում, երբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ՝ ներառյալ նաև դատաիրավական համակարգում:

Համազեկուցներն իրենց հերթին բարձր են գնահատել իրենց հետ հանդիպումներում ՀՀ գլխավոր դատախազի կողմից մշտապես դրսևորված՝ անկեղծ երկխոսության պատրաստակամությունը, ինչն օգնում է դատաիրավական ոլորտում բարեփոխումների՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2018թ. մայիսին համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցից հետո դատաիրավական ոլորտում իրականացված գործընթացները, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ներդրմանը, կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքներին, առանձին քրեական գործերի շրջանակներում հանրային և մասնավոր շահերի համադրված պաշտպանությանը, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում դատախազության ունեցած դերակատարությանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախորդ տարի աննախադեպ արդյունքներ են արձանագրվել կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում՝ ինչպես քրեական հետապնդման, այնպես էլ պետությանը պատճառված վնասի հայտնաբերման և վերականգնման ուղղություններով՝ դրա հիմնական նախադրյալը համարելով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում հանրության ակտիվ ներգրավվածությունը և նախաձեռնողականությունը: Նշելով, որ հիմնական շեշտադրումը պետք է կատարվի կոռուպցիայի կանխարգելման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ դատախազությունը նաև ակտիվորեն ներգրավված է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների ներդրման շուրջ ընթացող քննարկումներում:

Անդրադառնալով համազեկուցողներին հետաքրքրող՝ քրեական առանձին գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող առանձին անձանց կողմից պետությանը տրվող նվիրատվությունների իրավաչափության հարցին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ խնդրո առարկայի առնչությամբ իրավական լուծումները շատ հստակ են: Անձի բացառիկ իրավունքն է տնօրինելու իր սեփականությունը՝ այդ թվում նաև նվիրատվություն կատարելու հարցում, սակայն դա որևէ առնչություն չի կարող ունենալ նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ: Այսինքն՝ անկախ սեփական ցանկությամբ նվիրատվություն կատարելու կամ չկատարելու հանգամանքից՝ քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը շարունակվում է: Եվ եթե քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվում է այդ անձի կողմից պետությանը այս կամ այն չափով գույքային վնաս հասցրած լինելու հանգամանքը, օրենքով նախատեսված ներգործության գործիքակազմով միջոցներ են ձեռնարկվում միայն վարույթի շրջանակներում պարզված վնասի վերականգնման ուղղությամբ և վնասի կամովին վերականգնումը օրենքով նախատեսված բարենպաստ հետևանքներ է ունենում անձի համար:

Ընտանեկան բռնությունների օրենսդրության իրավակիրառ  պրակտիկայի ձևավորման խնդրի համատեքստում անդրադարձ է կատարվել դատախազությանը վերապահված քրեադատավարական գործառույթներին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազին բացառիկ իրավասություն է վերապահված հանրային կարգով, այսինքն առանց տուժողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցելու ընտանեկան բռնության բոլոր այն դեպքերում, երբ դատախազի գնահատմամբ տուժողը ուժեղ կախվածության մեջ է բռնարարից և ի վիճակի չէ կամ չի ցանկանում հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանությանը: Համազեկուցողներին տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով մշակվել են նման իրավիճակները դատախազի կողմից գնահատելու և դրանից բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու հստակ ուղենիշեր, որոնց կիրառման արդյունքում նախորդ տարի հանրային մեղադրանքի կարգով ընտանեկան բռնության հատկանիշներով մի քանի տասնյակ քրեական գործեր են հարուցվել:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համազեկուցողներին հետաքրքրող այլ հարցերի լայն շրջանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP