21:55 15.03.2019
Կառավարությունը պատրաստվում է դադարեցնել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերի գործունեությունը: Այս մասին մարզային կենտրոններին տեղեկացրել էին դեռ տարեսկզբին: Նախազգուշացումներից հետո աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր են ստացել Շիրակի մասնաճյուղի աշխատակիցները, որոնք երկուսն են: Մարտի 15-ն էլ, ըստ ծանուցագրի, վերջնաժամկետն է, բայց մասնաճյուղը փակելու վերջնական որոշում դեռ չկա: Մասնաճյուղի տնօրենը սպասում է քննարկումների, որոնց արդյունքում այլ լուծում կգտնվի:
Փոքր ու միջին ձեռնարկատիրության Շիրակի մարզային կենտրոնն արդեն 15 տարի է գործում է. հիմնական գործառույթն էլ սկսնակ ու աշխատող գործարարներին աջակցելն է ցածր տոկոսադրույքով վարկավորման, բիզնես գիտելիքների հարցերում:
Ինչպես մյուս մարզերի, այնպես էլ Շիրակի մարզի մասնաճյուղի աշխատանքի արդյունավետությունը կառավարությունը ցածր է գնահատել, իսկ սա արդյո՞ք նշանակում է վերջնական լուծարում, թե՞ այլ մոտեցում է լինելու մասնաճյուղերի նկատմամբ:
Ծանուցագրերը ստանալուց հետո մասնաճյուղի տնօրեն Արթուր Զաքարյանը հանդիպումներ ու քննարկումներ ունեցել է կառավարության անդամների հետ: Ավելի շատ վստահ է, որ կառուցվածքային փոփոխությունների են գնալու: Մասնաճյուղն անցած տարիներին արդեն աշխատողների կրճատման գնացել է: Հիմա երկու աշխատող են, նրանցից մեկը տնօրենն է:
Սկսնակ ձեռներեցների հետ բիզնես դասընթացներ են վարում: Վերջին տարիներին նվազել է պետական երաշխավորությամբ բիզնես վարկերի տրամադրումը, բայց իրենց ներկայացվող բիզնես գաղափարները չեն պակասում: Արտահանման հեռանկարով ու մինչև 5 մլն դրամի տարեկան 10 տոկոս վարկավորման ծրագրից օգտվելու համար մասնաճյուղին է դիմել սկսնակ գործարար Համբարձում Ասատրյանը: Որոշել է տրիկոտաժի արտադրությամբ զբաղվել: Մտադիր է վարկավորմամբ հաստոցներ գնել, իսկ արտադրանքը նպատակ ունի Վրաստանի և Ռուսաստանի շուկաներում իրացնել: Ասում է՝ բիզնեսը ընտանեկան է լինելու:
Գյուղոլորտը ևս փոքր ու միջին բիզնեսի աջակցման պետական ծրագրերի բաղադրիչներից է: Անհատ ձեռներեց Սուրեն Գասպարյանը վարկավորում է ակնկալում Շիրակի մարզում նոր տեսակի բիզնեսն ընդլայնելու համար: Երբ մարզի համայնքներում հակակարկտային կայաններ չկան, կարկտապաշտպան այս ցանցերն են պաշտպանում հողագործի բերքը: Սուրեն Գասպարյանը ոչ միայն հենասյուների արտադրությամբ, այլև դրանց մոնտաժով է զբաղվում: Կարկտապաշտպան այս ցանցերը, որոնք Իտալիայից են Հայաստան բերվել, նորույթ են: Հիմա արդեն դրանց տեղական արտադրություն կա: Անհատ ձեռներեց Սուրեն Գասպարյանը «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանի աջակցությամբ ու պատվերներով է սկսել իր բիզնեսը, միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ հակակարկտային համակարգեր արտադրել ու մոնտաժել Շիրակի մարզի Հայկավան համայնքում: Մոտ 1 ու կես հա-ի վրա դրանք արդեն տեղադրված են: Գումար է անհրաժեշտ նոր սարքավորումներ գնելու համար, որ արտադրական հզորություններն ընդլայնի:
5 մլն դրամի վարկը եթե հաստատեն, անհատ ձեռներեցը խոստանում է, որ կկարողանա տարեկան մինչև 10 հա-ի համար կարկտապաշտպան ցանցեր արտադրել: Դրանք հիմնականում կպաշտպանեն այգիները: Ասում է՝ ձեռնտու չեն հացահատիկային մշակաբույսերի դաշտերի համար: 1 հա-ի համար մինչև 22 մլն դրամ ծախս է պահանջվում:
Մարզում փոքր ու միջին ձեռնարկատերերը վարկավորման հարցում նաև գրավի խնդիր ունեն: Այդ հարցը լուծելու համար ՓՄՁ մարզային կենտրոնը գրավի երաշխավորություն է ապահովում՝ վարկի գումարի մինչև 70 տոկոսի չափով: Ծրագիրը գործում է, բայց բանկերն առաջնահերթ վարկավորում են գույքային երաշխավորությամբ, քան պետական կառույցի երաշխիքով վարկերը: Սա էլ այն պատճառներից մեկն է, որն ազդում է ՓՄՁ մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետության վրա: Բացի դրանից՝ Շիրակի մարզը, որպես բիզնես տարածք, շարունակում է մնալ ռիսկային:
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...