20:45 16.03.2019
«Արտակարգ դրություն մտցնելու պարագայում փաստորեն գրաքննություն է մտցվում լրատվամիջոցների նկատմամբ»,- «Հեռանկար»-ի տաղավարում «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ զրույցի ժամանակ նկատել է հաղորդավար Արամ Աբրահամյանը՝ հավելելով, որ այ օրերին մամուլի շենքում ԱԱԾ-ից ներկայացուցիչ է եղել, ով ստուգել է գրված նյութերի բովանդակությունը՝ թույլ չտալով, որ թերթը հրապարակվի: Արդյո՞ք դատարանը պետք է քննարկի այդ հարցը․
«Իհարկե պետք է քննարկի: Դա սահմանադրական իրավունք է, անսահմանափակ քանակով մարդկանց սահմանադրական իրավունք է, որը բացարձակապես կամայականորեն է սահմանափակվել: Լրատվամիջոցի գործունեությունը միայն իր սահամանդրական իրավունքների իրականացման կոնտեքստում չպետք է դիտարկել: Լրատվամիջոցի ստեղծած արդյունքը սպառում են ընթերցողները, հեռուստադիտողները և այլն: Այսինքն՝ լրատվությունը երկկողմանի ընթացք է: Նման սահմանափակումներ կիրառելը ուղիղ ճանապարհ է էնպիսի բռնապետական մեթոդների կիրառման, որը տեղի է ունեցել մարտի 1-ին: Չի եղել որևէ պատճառաբանություն նման կոշտ և խիստ սահմանափակումներ կիրառելու, այդ ամենը տեղի է ունեցել նաև առանց որևէ իրավական հիմքի», – ասել է Գրիգորյանը:
Փաստաբանը հիշեցրել է, որ արտակարգ դրության մասին օրենք այդ պահին չի գործել, նախագահի հրամանագիրը հրապարակվել է այն պայմաններում, երբ օրենքի բացակայությամբ նախագահն ինքն իրեն վերապահել է քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակում:
«ԶՈւ բանակային ստորաբաժանումները չունեն հատուկ պատրաստվածություն՝ քաղաքացիական բնակչության հետ ոստիկանական գործառույթներ իրականացնելիս հարաբերվելու, նրանք այլ պատրաստվածություն ունեն, հակառակ նպատակի համար՝ խոցելու նպատակի համար: Բանակային ստորաբաժանումնների ներգրավվումն այդ գործողություններին նաև ի չիք է դարձրել կյանքի իրավունքը: Գործի նյութերում երևում է մահաբեր ուժի կիրառումը», – հավելել է Գրիգորյանը:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...