Օրենք է, պետք է ենթարկվենք ու առաջարկում եմ բոլորին էլ այսուհետ շարժվել միայն օրենքով. Վիկտոր Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Օրենք է, պետք է ենթարկվենք ու առաջարկում եմ բոլորին էլ այսուհետ շարժվել միայն օրենքով. Վիկտոր Մնացականյան

17:25 15.03.2019

Ազատության հրապարակում այսօր ապամոնտաժման աշխատանքները ընթանում են խաղաղ մթնոլորտում: Ի տարբերություն նախորդ օրերի` հարակից տարածքներում բողոքող քաղաքացիներ ու աշխատակիցներ չկան, թեպետ սեփականատերերը տարածքում են:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ևս վաղ առավոտից տարածքում է: Նա որոշ քաղաքացիների հետ մտերմիկ զրույցներ է ունենում:

«Սրճարանների սեփականատերը կարող են իրենց սրճարանները աշխատացնել ու զարգացնել, բայց դա չպետք է լինի զբոսայգիների հաշվին: Եթե կորոշեն կենտրոնում աշխատել, մենք սիրով կաջակցենք բոլորին: Նույնը կարող եմ ասել մյուս վարչական շրջանների մասին»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, իսկ նրա հետ զրուցող երիտասարդներից մեկը պատասխանեց, որ բոլորն էլ համագործակցում ու թույլտվություն ստանում են:

Վիկտոր Մնացականյանը նշեց, որ հանգստյան օրերին ևս ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն:

«Ներողություն եմ խնդրում անհանգստության համար, բայց քանի որ բնակելի շենքեր շատ չկան այստեղ և հրատապության հարց կա, պետք է արագ անենք, որ կարողանանք աշխատել: Դժվար է ասել, երբ կավարտենք, կոմունիկացիաներ կան տակը, դա է հիմնական խնդիրը, որ դանդաղ ենք անում: Թեպետ երեկ կարող էինք 10 հատ տրակտոր բերել, բայց քաղաքապետն ասաց, որ կրքերը չբորբոքելու համար մեկը բերենք ու տեսանք, որ նա ճիշտ էր»,- նշեց թաղապետը:

Նա նաև հայտնեց, քանի որ կան մարդիկ, որ դատարան են դիմել. չի բացառվում, որ աշխատանքներն ավարտվեն ոչ թե 10 օրից, այլ 10 ամսից կամ ավելի երկար ժամանակ անց:

«Օրենք է, պետք է ենթարկվենք ու առաջարկում եմ բոլորին էլ այսուհետ շարժվել միայն օրենքով»,- ընդգծեց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

BACK_TO_TOP