17:31 15.03.2019
Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ըստ բողոքի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրև արտասահմանյան, ու սպասարկման և այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների: Այս տեսանկյունից ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը դրական լուր է հայտնել:
«Այս հարցը մենք քննարկել ենք ՌԴ հակամենաշնորհային ծառայության հետ, քանի որ այս պետական մարմինը զբաղվում է Ռուսաստանի տարածքում սակագնային կարգավորմամբ: Մենք իրավիճակը բացատրել ենք ռուս գործընկերներին, ասեմ, որ Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունն ընդունել է այս փաստարկները և որոշում է կայացրել, որ ռուսական օդանավակայանների կողմից մատուցվող ծառայությունների սակագները պետք է համահարթեցվեն առնվազն ԵԱՏՄ անդամ-պետությունների կտրվածքով: Սա դրական մոտեցում է և լուրջ ազդեցություն կթողնի հայկական ավիափոխադրողների գործունեության զարգացման վրա»,- ասաց Շաբոյանը:
Նա տեղեկացրել է նաև, ուսումնասիրություն է իրականացվել ավիավառելիքի շուկայում:
«Ավիավառելիքը մեծ տեսակարար կշիռ է կազմում ավիաընկերությունների ծախսերի կառուցվածքում: Այս պահի դրությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն ինքնուրույն է իրականացնում ավիավառելիքի ներմուծումներ, շուկայում այլ մատակարար ընկերություններ չկան: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ Վրաստանի տարածքում որոշակի խնդիրներ, խոչընդոտներ են առաջանում: Մասնավորապես, վրացական բեռնափոխադրող ընկերություններ կան, որոնք մասնագիտացված են բեռնափոխադրումների իրականացմամբ: Այդ ընկերությունները որոշակի սահմանափակումներ են կիրառում, հեշտությամբ չեն համագործակցում Հայաստան վառելիք ներմուծող ընկերությունների հետ»,- ասաց նա:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ դիմել են Վրաստանի մրցակցության պաշտպանության մարմնին, բացատրել իրավիճակը: Վրացի գործընկերները խոստացել են աջակցել:
«Նախատեսում են պատասխանատվության միջոցների կիրառել վրացական այն ընկերությունների և բեռնափոխադրողների նկատմամբ, ովքեր տարբերակված մոտեցում կկիրառեն»,- ասաց նա:
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...
17:54 30.04.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...