19:20 15.03.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից համատեղ ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պահման պայմանների վիճակը:
Ստուգմամբ արձանագրվել են որոշ խախտումներ: Մասնավորապես պարզվել է, որ գրեթե բոլոր խցերում պահվող անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատված են եղել, իսկ մեկ խցում արձանագրվել է դռան կերակրադռնակի քողարկում, որոնք ՔԿՀ-ի ծառայողներին հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ դիտարկել խցում պահվող անձանց տեղաշարժը:
Մի շարք խցերում հայտնաբերվել է ՔԿՀ ներքին կանոնակարգի համաձայն արգելված առարկաներ հանդիսացող ապակյա և մետաղյա սպասքեղեն:
Առանձին խցերում արձանագրվել են նաև ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության նվազագույն չափերը պահպանելու հետ կապված խախտումներ, որոշ պատժախցերում, հացադուլ հայտարարած և կարանտինում գտնվող անձանց պահելու համար նախատեսված խցերում, ՔԿՀ բաղնիքում առկա է եղել վերանորոգման, սանիտարական մշակում իրականացնելու անհրաժեշտություն:
Բացի դրանից՝ պարզվել են նաև խախտումներ՝ կապված կալանավորվածներին պահելու վայրի խցում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար հերթապահության սահմանման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման, պատիժը լրիվ կրելով ազատված դատապարտյալներին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու գործառույթի իրականացման, ինչպես նաև ուղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական ինքնագործ միավորումներ ստեղծելու և դրանց գործունեության ապահովման ընթացակարգերի և չափորոշիչների պահպանման հետ:
Պահվող անձանց սննդի տրամադրման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մատակարարվող հացը տեղափոխվում է ՔԿՀ-ի հաշվեկշռում գտնվող՝ սանիտարահիգիենիկ անվտանգության տեսանկյունից դրան չհարմարեցված բեռնատար մեքենայով:
Իրականացված ստուգմամբ ի հայտ բերված խնդիրների վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: ՔԿՀ-ի պետի կողմից հավաստիացվել է, որ սեղմ ժամկետներում արձանագրված թերությունները կվերացնեն, և արդյունքների մասին կհայտնվի ՀՀ դատախազությանը: ՔԿՀ-ի վարչակազմին նաև տրվել են հանձնարարություններ կատարված ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված որոշ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալների իրացման վերաբերյալ:
Ստուգման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը և ՀՀ Լոռու մարզի դատախազն անձամբ շրջայց են կատարել ՔԿՀ-ի բոլոր խցերով, առանձնազրույց են ունեցել դրանցում պահվող բոլոր անձանց հետ: Վերջիններից մի քանիսը բողոքներ են ներկայացրել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի վերաբերյալ, ինչն ուսումնասիրվել է և արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Մի քանի կալանավորված անձանց ցանկությամբ դատախազների կողմից կատարվել են անհատական ընդունելություններ: Մի շարք կալանավորված անձինք և դատապարտյալներ առաջ են քաշել իրենց քրեական գործերի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնց տեղում տրվել են լիարժեք և սպառիչ պարզաբանումներ:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...