Էս շենքի վիճակին նայեք էլի, փլվում ա․ նորակառույցի բացման ժամանակ Փաշինյանին դիմեց հարևան հին շենքի բնակիչը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Էս շենքի վիճակին նայեք էլի, փլվում ա․ նորակառույցի բացման ժամանակ Փաշինյանին դիմեց հարևան հին շենքի բնակիչը

12:09 18.03.2019

Շենգավիթում այսօր բացվում է նորակառույց շենք, և արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բուն հանդիսությանը մասնակցելուց առաջ Փաշինյանը որոշեց շրջել տարածքում ու ծանոթանալ նաև հարևանությամբ գտնվող մեկ այլ շենքի պայմաններին։

Փաշինյանը եղավ բակում դրված տաղավարում, մտավ հին շենք, դրա բնակիչներից մեկի բնակարան, իսկ դուրս գալիս նրան դիմավորեց նույն շենքի բնակիչներից մեկն ու դիմեց նրան․

«Էս շենքի հին բնակիչներից մեկը ես եմ։ Ես խնդրում եմ՝ էս շենքի վիճակին նայեք էլի, փլվում ա։ Խնդրում ենք՝ գոնե մի բանով օգնեք», – ասաց բնակիչը։

Փաշինյանն ասաց, որ արդեն եղել է մուտքերից մեկում, և ուշադրություն հրավիրեց դրա ոչ բարվոք վիճակին՝ ակնարկելով, որ բնակիչները կարող են կարգի բերել դա։ Զրույցին միացավ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու պնդեց, որ բնակիչները հետևեն, թե ուր են գնում իրենց համատիրության գումարները, որ վճարում են բնակիչները։

«Կետային լուծումներ չեն լինելու, համակարգային լուծումներ են լինելու, և բոլոր շենքերը կարգի են բերվելու, բայց …», – Մարությանի խոսքն ընդհատվեց, երբ վարչապետն ասաց, որ պետք է հասկանալ՝ ինչ խնդիրներ կան։

Կողմերը պայմանավորվածության եկան, որ ֆինանսական առումով մասնակցություն կունենան և՛ շենքի բնակիչները, և՛ համայնքի ղեկավարությունը, և՛ կառավարությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP