«Հաշվեհարդար»-ն անհամատեղելի բառապաշար է մեր կառավարության նկատմամբ. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

«Հաշվեհարդար»-ն անհամատեղելի բառապաշար է մեր կառավարության նկատմամբ. ՀՀ վարչապետ

12:52 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր և իր կառավարության դեմ հայցադիմում ներկայացնելու գործընթացին: Նա ասաց, որ գործընթացը չի մեկնաբանի, դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է:

«Մեր ընդհանուր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հայց քննարկվի իսկապես օրինականության, օբյեկտիվության շրջանակներում: Մեր կառավարությունը և ես անձամբ 100 տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը, այդտեղ որևէ կասկած, խնդրում եմ, որևէ մեկը չունենա»,- ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև գնահատականներին, որ այդ գործընթացը հաշվեհարդար է:

«Հաշվեհարդարի հետ կապված՝ դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որն այդպիսին դարձել է սիրո, համերաշխության հեղափոխության միջոցով: Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, կարճ-կոնկրետ հաշվեհարդարների և՛ հնարավորությունը կար, և՛ ժամանակը, և՛ համատեքստը կարող էր լինել: Խնդրում եմ՝ որևէ մեկի որևէ մի գործողություն երբևէ չդիտարկել ինչ-որ անձնական զգացումների, ընկալումների, պատկերացումների շրջանակներում: Դա յուրաքանչյուրի իրավունքն է, այդպիսի մեկնաբանությունների հեղինակներին այդ մեկնաբանությունները խանգարում են իրավիճակն օբյեկտիվ ընկալել»,- ասաց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

22:12 03.08.2025

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

Երկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

21:44 03.08.2025

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով:   ...

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

BACK_TO_TOP