14:17 19.03.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հետաքրքրվեց թեքահարթակների վրա ծախսված գումարներից, ասաց, որ ծախսվել է 19 մլն 129 հազար դրամ թեքահարթակների վրա նախատեսված 35 մլն դրամի փոխարեն, ապա հավելել.
«Հետաքրքրում է, թե ինչքան գումար է անհրաժեշտ թեքահարթակներով ապահովելու համար և ե՞րբ է հնարավոր լինելու, որ Երևանի բոլոր մայթեզրերը հարմարեցված լինեն»:
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը վստահեցրել է, որ այս տարի քաղաքապետի հանձնարարությամբ բյուջեում պլանավորվել են բոլոր թեքահարթակների կահավորում ինչպես բազալտային հիմքով, այնպես էլ տեսալսողական խնդիրներ ունեցողների համար ազդանշանային համակարգերի տեղադրմամբ:
Իսկ այն թեքահարթակները, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին` բարձր են կառուցված, շտկվելու են:
Այնուհետ հարց է ուղղել «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը` ասելով.
«Օպերայի սրճարանների քանդման նախագծի արդյունքում կանաչ տարածք լինելն արդյո՞ք մտել է կանաչապատման բյուջեի մեջ և դրա գումա՞րն էլ է հաշված կանաչապատման չարաբաստիկ բյուջեի մեջ»:
Փոխքաղաքապետը ասել է, թե այդ բյուջեն պլանավորված է եղել, և աշխատանքները կիրականացվեն նույն ծախսերի շրջանակներում արդեն կայացած գնումների արդյունքում: Հայկ Մարությանը, իր հերթին, հրավիրել է ավագանու անդամի ուշադրությունը:
«Կանաչապատման բյուջեն չի կարող լինել չարաբաստիկ, դա շատ բարի բան է, մեր քաղաքացիներից մեկն էր նկատել, ասում էր ամբողջ աշխարհում պետությունը վերցնում է կանաչ տարածքները, այստեղ փոքր-ինչ հակառակն է»,- ասել է Մարությանը:
Արձագանքելով նրան՝ Թեհմինա Վարդանյանը նշել է.
«Մենք կողմ ենք, և գովելի է կանաչապատումը, բայց կանաչապատման, կրկնում եմ, չարաբաստիկ բյուջեի մասով սպասելու եմ, որ տարվա վերջում ասեք՝ Դուք ճիշտ էիք, ես սխալվեցի»:
Ի պատասխան` Հայկ Մարությանը հավելել է.
«Վստահեցնո´ւմ եմ, ինձ հետ հանգիստ կարող եք խոսել, ես Ձեզ դատի չեմ տալու, ինչ ուզում եք, ասե´ք»:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...