16:59 19.03.2019
«Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Պոլսո Հայոց աթոռի ամենաեռանդուն, բարձր ինտելեկտ ու լայն մտահորիզոն ունեցող հոգևորականներից էր»,- արքեպիսկոպոսի մասին այսպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ՝ խոսելով Պոլսո պատրիարքության խնդիրների և պատրիարքի պաշտոնավարման տարիների մասին:
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, որն ավելի քան 10 տարի է` չէր պաշտոնավարում, նաև ամենաերիտասարդ պատրիարքներից էր և մինչև պատրիարք ընտրվելն էլ մեծ ճանաչում ուներ համայնքում: Աչքի էր ընկնում եռանդուն գործելակերպով: Պատրիարք դառնալուց հետո էլ համայնքը համախմբվել էր նրա անձի շուրջ, քանի որ սիրված էր և նոր մեթոդներով էր գործում:
«Օրինակ, արքեպիսկոպոս Մութաֆյանն առանձնանում էր համայնքի տարբեր խնդիրներին նոր մոտեցումներ ցուցաբերելով, երբեմն աշխարհիկ շրջանակների հետ ավելի լայն համագործակցությամբ: Համայնքը դարեր ի վեր կրոնական համայնք էր, բայց Մութաֆյանը փորձում էր աշխարհիկ շրջանակների հետ ավելի ինտեգրված աշխատել: Դրական կարող ենք գնահատել նրա գործունեությունը կրթական ոլորտում, համայնքային կրթական կառույցներում, երիտասարդներին եկեղեցու շուրջ համախմբելու, հայեցի դաստիարակություն տալու հարցում, կարևոր են նաև արևմտահայերենի պահպանման ուղղությամբ հետևողական քայլերը, որ նա անում էր՝ համագործակցելով Հայաստանի մասնագետների հետ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նրա խոսքերով՝ արքեպիսկոպոս Մութաֆյանի գործունեության մյուս ասպեկտը, որին բախվել են գրեթե բոլոր արքեպիսկոպոսները, քաղաքականացման փուլն էր: Թուրքական պետության երբեմն պարտադրանքով, քաղաքական հայտարարությունների, քաղաքական խնդիրների ներգրավվածությունը չի շրջանցել նաև Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին՝ բացասական որոշակի հետք թողնելով նրա անձի և պատրիարքության գործունեության մեջ:
Ռուբեն Մելքոնյանը խոսեց նաև Ցեղասպանության հարցի շուրջ արքեպիսկոպոսի դրսևորած քաղաքականության մասին:
Մանրամասները` տեսանյութում:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...