13:34 21.03.2019
Կառավարության նիստի ժամանակ պարզվեց, որ ներկայացվող նախագծերը ոչ բոլոր գերատեսչություններին են ուղարկվում կարծիք ստանալու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես եկավ առաջարկով։
«Շրջանառվելն ու էդ սովետական բաները պետք չեն։ Հարթակ որոշենք, որտեղ ներքին e-draft-ի նման, գցենք էնտեղ, բոլորը թող ծանոթանան։ Էս մի քիչ սխալ բան է էլի՝ ինչի ինձ կարծիք չեն հարցրել։ Հրապարակային նախագիծը դնենք ու բոլորս պարտավոր լինենք նախագծին ծանոթանալ, ու եթե անհրաժեշտություն կա, ռեակցիա տանք»,- ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքերով՝ այս պահին իրականացվող շրջանառությունը դանդաղեցնում է պրոցեսները։ Վարչապետն էլ որոշեց կատարելագործել առաջարկը։
«Էդ հնարավոր է անել, պարո՛ն Գրիգորյան, եթե մենք որոշակի ընթացակարգ սահմանենք, որ դիտողի համար կանխատեսելի լինի, թե էդ հարցը երբ է մտնելու կառավարության նիստի օրակարգ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա բացատրեց, որ կարող են առաջարկված լինել տասնյակ նախագծեր, գերատեսչությունն աշխատի առաջին տասնյակի վրա, բայց մոտակա օրակարգ մտնեն ոչ թե դրանք, այլ հաջորդները։
Այնուհետ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ նախագծերը բոլոր գերատեսչություններին չեն ուղարկվում կարծիք ստանալու համար, քանի որ դա կարող է ծանրաբեռնել այդ նախարարություններին։
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...