18:06 21.03.2019
«Աստղիկ Հարությունյանը նույնպես ՀՀ քաղաքացի է, բացի այն, որ իմ ազգականն է և ոչ մի իմ ազգական կամ ինձ հետ ազգակցական կապ ունեցող մարդ, որն ունի մասնագիտություն, բարձրագույն կրթություն, դատապարտված չէ անգործ մնալու»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ավշար գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակին:
Մարզպետը նաև ասել է, որ մեծ թվով աշակերտներ ցանկանում են գալ դասի: Նա տեղեկացրել է, որ համացանցում աշակերտները գրառումներ են անում, նշում են իրեն և կրթության ու գիտության նախարարին՝ պահանջելով վերականգնել դասապրոցեսը:
Մարզպետը նշել է նաև, որ ստեղծված իրավիճակի լուծումն այն է, որ ուսուցիչները ներկայանան աշխատանքի: Մարզպետը հիշեցրել է, որ նրանք դրա համար վարձատրվում են, ունեն աշխատանքային պայմանագիր, և եթե չեն կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները, կարող են տույժի ենթարկվել, զրկվել աշխատավարձից՝ ընդhուպ մինչև զրկվել աշխատանքից:
«Այս պատմությունից հետո ես ինքս դեմ եմ, թույլ չեմ տա, որ Աստղիկ Հարությունյանը դառնա փոխտնօրեն, բայց ոչ թե ճնշում կգործադրեմ ազգականիս վրա, այլ ուղղակի էս խոսակցություններից հետո ճիշտ չի լինի և այլ կերպ կդիտվի: Եթե նույնիսկ ողջ կոլեկտիվը պահանջի, որ Աստղիկ Հարությունյանը լինի իրենց փոխտնօրեն, ես դեմ կլինեմ»,- ասաց մարզպետը:
SHANTNEWS.am-ի թղթակցի այն հարցին, որ մարզպետի 2 մորեղբայրները գնացել են դպրոց և պահանջել վերսկսել դասապրոցեսը, արդյո՞ք չի ավելացնում խնդիրները մարզպետի համար, նա պատասխանել է, որ Ավշարի 1/3-ը գրեթե իր ազգականն է և նրանց երեխաները նույնպես ունեն կրթություն ստանալու իրավունք:
«Եթե մի հատված բոյկոտում է դասապրոցեսը, չպետք է խախտվի մյուսների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը: Եվ եթե իմ բարեկամը երեխային բերում է դպրոց և պահանջում, որ իր երեխայի հետ պարապեն, չխաթարվի դասապրոցեսը, նորմալ է»,- նշեց մարզպետը:
Գարիկ Սարգսյանը կրկին ընդգծեց, որ ոչ մեկի շահերը չպետք է խախտվեն, սակայն այլևս չի կարող պատմություններից խուսափել, քանի որ ամեն ինչ իր անվան շուրջ է հյուսվում:
«Մենք, ի՞նչ է, բոլորին պետք է հորդորենք, որ մնան տանը և երեխաներին չտանե՞ն դպրոց: Դա կլինի, որ առաջինը մենք ենք երեխաների իրավունքը ոտնահարում: Ես իրավունք չունեմ որևէ մեկին հորդորելու, որ իրենց երեխաներին չտանեն դպրոց, այլ հակառակը, հորդորում ենք, որ տանեն դասի և երեխաների կրթություն ստանալու իրավունքը չոտնահարվի»,- ասաց Արարատի մարզպետը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...