10:01 22.03.2019
Բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում:
«Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ իրականացվել է շատ փոքր ծավալներով, սակայն դրանք քաղաքի համար անհրաժեշտություն են: Նշեմ, որ ևս 2 մլրդ դրամով ավելացում էինք ներկայացրել դեկտեմբերին հաստատված բյուջեում: Արդյունքում մենք 2019 թվականին քաղաքի հոգսերին կուղղենք 10 միլիարդով ավելի միջոցներ, քան 2018-ին»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Ավելացող 10 մլրդ դրամից մի խոշոր մաս կուղղվի մանկապարտեզներին: Ոլորտում բարեփոխումների մասին քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել էր դեռևս հունվարին՝ նախակրթարանների տնօրենների հետ հանդիպմանը:
Բյուջեի փոփոխությամբ շուրջ 20%-ով կավելանա մանկապարտեզների աշխատակիցների, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի աշխատավարձը: Այս նպատակին կուղղվի շուրջ 1 մլրդ դրամ: 1000 երեխայի համար նոր խմբերի բացումը բյուջեում կավելացնի ևս 400 միլիոնի ծախս:
Խոշոր ծախսերից. քաղաքային իշխանությունը փոփոխված բյուջեով մտադիր է վերանորոգել նաև փողոցներն ու ստորգետնյա հետիոտնային անցումները: Ամբողջական նորոգման և լուսավորության համար նախատեսվել է 500 մլն դրամ՝ նախորդ տարվա 0 դրամի համեմատ:
Երևանում հանգստի գոտիներ և զբոսայգիներ կառուցելու նպատակով բյուջեում ավելացվել է ևս 340 մլն դրամ:
«110 մլն ուղղվելու է ավելի քան 10 հա անտառապատ գոտու վերականգնմանը: 150 միլիոն դրամով էլ կավելանա ոռոգման ցանցի անցկացման գումարը՝ նախկինի 20 միլիոնի փոխարեն»:
Երևանի քաղաքապետարանը մտադիր է այս տարի սկսել նաև Երևանի գլխավոր հատակագծի մշակումը: Այն հնարավորություն կտա գույքագրելու ամբողջ հողային և գույքային ֆոնդը:
Շուրջ 190 մլն էլ կհատկացվի ճարտարապետական նշանակության շենքերի ճակատների վերականգնմանը՝ այդ կերպ պահպանելով նաև քաղաքի պատմությունը:
Քաղաքային բյուջեից 170 մլն դրամ կտրամադրվի շինարարական տարբեր աշխատանքների նախագիծ-նախահաշիվներին:
«Սրա մեջ մտնում է նաև մետրոյի նոր կայարանի, ճոպանուղու նախագծային աշխատանքների ծախսերը: Աշխատանքն արվելու է ներդրումներով, բայց նախագծերը նախատեսում ենք իրականացնել մենք: Բայց չի բացառվում, որ մասնավորին ևս կարողանանք փոխանցել և արդյուքնում միջոցները կտնտեսենք»:
Բազմաբնակարան շենքերի բնակիչներին հուզող վերելակների խնդրի համար Երևանի քաղաքապետարանը բյուջեի լրամշակված տարբերակում ավելացրել է վերելակների սպասարկման համար նախատեսված գումարի չափը:
«Ինչպես գիտեք, այս տարի կրճատվել էր վերելակների ծախսը: Այն դետալներն ու աշխատանքները, որոնց համար նախկինում ծախսվել է 108 մլն դրամ, մենք այդտեղ տեսնում ենք իրական 30 մլն դրամի ծախս: Արդյունքում ունեցանք նվազած բյուջե, չնվազած աշխատանքներ, իսկ այժմ աշխատանքները գրեթե եռապատկում ենք: Դրա հիմքում դնում ենք վերելակների անվտանգության և շահագործման նկատմամբ տեխնիկական նոր չափորոշիչներ ու պահանջներ: Այն ամբողջ բյուջեն, որ կավելանա, մենք կտնտեսենք վերապատրաստումների և գործուղումների հատկացված ֆոնդից»,- նշում է Հայկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է վթարային շենքերին, ապա 105 մլն դրամ է նախատեսվել 3-րդ կարգի վթարային շենքերի ամրացմանը: 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի համար քաղաքապետարանն ունի ներդրումային առանձին ծրագիր:
Նախքան Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցումը՝ այս տարի քաղաքապետարանը տարածքը կցանկապատի: Աղբավայր մտնող, դուրս եկող մեքենաները կլվացվեն, անվադողերը՝ կախտահանվեն: Աշխատանքների համար կպահանջվի շուրջ 40 մլն դրամ:
Առողջապահության ոլորտում 150 մլն դրամ կհատկացվի նորագույն բուժսարքավորումների ձեռքբերմանը: Նախատեսված են նաև վերանորոգում ու հիմնանորոգում:
Շուրջ 200 մլն կկազմի թափառող շների կենդանիների վնասազերծման այս տարվա բյուջեն: Կացարանի ու կլինիկայի կառուցում, կենդանիների ստերջացում:
«Սա բավական լուրջ գումար է, բայց այն մշտական չի լինելու: Հաջորդ տարիներին կլինի միայն աշխատանքների ֆինանսավորումը»:
Համայքնային բյուջեից 157 մլն դրամ կտրամադրվի թատրոնների հիմնանորոգմանը: Գրեթե նույնքան գումար էլ կուղղվի մարզադպրոցների վերանորոգմանը: Միաժամանակ 125 միլիոնով նվազեցվել են մշակութային միջոցառումների ծախսերը:
«Մենք նվազեցրել ենք մշակութային միջոցառումների ծախսերը՝ առանց նվազեցնելու դրանց որակն ու քանակը: Կա գնահատական, որ այդ միջոցառումները իրականացվել են իրականից ավելի բարձր գներով: Այս մասով բյուջեն կկազմի շուրջ 830 մլն դրամ: Ոչ ֆինանսական լեզվով ասած՝ ևս 3 մլրդ տնտեսել ենք: Սակայն տնտեսել ենք ոչ թե աճի տեսքով, այլ նոր ծախսային ուղղությունների մասով: Այսինքն՝ կծախսվեն իրական հոգսերը հոգալու նպատակով: Այս տարվա բյուջեի ծախսային օպտիմալացման մեջ լուրջ տեղ է զբաղեցնում քաղաքային ենթակայության կառույցների՝ ՓԲԸ-ների գործունեությանն ուղված մեր ծախսերի ծավալները»:
Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծում է՝ բյուջեի փոփոխություններն ու 10 մլրդ դրամի ավելացումը չի ձևավորելու բյուջեի պակասուրդ կամ չեն ավելացնելու համայնքի պարտքերը: Ամեն ինչ հաշվարկել են ու պլանավորել:
«Փետրվարի դրությամբ ունենք եկամուտների հավաքագրման արդեն շուրջ 20 տոկոսի գերակատարում: Կարևոր է ընդգծել, որ 2 մլրդ ավելացումը նոր հարկատեսակների ավելացումից չի առաջանում: Գերակշիռ մասն առաջանում է նախկինում չվճարվող ու չհավաքագրվող, բայց սահմանված դրույքաչափով հարկատեսակների կամ ոչ հարկատեսակների հավաքագրման շնորհիվ, վարչական շրջաններում գրանցված, օրինակ, զավթված, բայց չձևակերպված հողերի օրինականացման արդյունքում»:
Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է՝ 10 մլրդ դրամի յուրաքանչյուր լուման ուղղվելու է իր նպատակին՝ քաղաքի ու բնակիչների կյանքը բարեփոխելու համար:
«Մենք չենք սահմանափակվելու այսքանով: Այս փուլում 2019թ. համար սա մեր վերջին խոշոր լրամշակումն է: Հուսով ենք՝ 2020 թվականի բյուջեն ևս նշանակալի աճով կպլանավորենք: Ունենք մեկ գերնպատակ՝ քաղաքը դարձնել ավելի հարմար, որտեղ քաղաքի բնակիչները կտեսնեն իրենց երեխաների ապագան»,- նշել է Հայկ Սարգսյանը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...