11:41 22.03.2019
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատանքի 90-95 տոկոսը պարունակում է գաղտնիության տարրեր, որոնց մասին ընդունված չէ խոսել, բայց ԱԱԾ-ն փորձում է հնարավորինս թափանցիկ աշխատել։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«2018 թվականի մայիս ամսից սկսած, երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ կապված՝ Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է աշխատել հնարավորինս բաց, և հասարակությանը մշտապես ներկայացնում է կատարված աշխատանքները»,- ասաց Վանեցյանը։
Նա ասաց, որ կա մի ոլորտ, որի մասին կարող են ավելի բաց խոսել, և դա կոռուպցիայի դեմ պայքարն է, որտեղ ծառայությունն ունեցել է իր ներդրումը և կարողացել է այդ աշխատանքների շնորհիվ պետությանը վերականգնել խոշոր գումարներ, արմատախիլ անել համակարգային կոռուպցիան։
«Եվ այսօր ես ձեզ վստահ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիա չկա։ Կան որոշակի անձինք, որոնք փորձում են, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, օգտվել «բարիքներից», բայց մենք աչալուրջ ենք, և հավաստիացնում եմ բոլորին, որ ցանկացած նման դեպք, անկախ նրանից՝ ում կողմից դա կիրականացվի, կարժանանա մեր շատ խիստ մոտեցմանը»,- ասաց Վանեցյանը։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...